Իրավիճակը ռեալ գնահատելու ունակությունն իշխող ուժի մոտ պակասում է. Հռիփսիմե Ստամբուլյան
«Ես ցավում եմ, որ իրավիճակը ռեալ գնահատելու ունակությունն իշխող ուժի մոտ պակասում է»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հիպոտակային վարկերի եկամտային հարկի վերադարձի դադարեցման նախագիծը քննարկելիս հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը և շեշտեց, որ նախորդ 10-20 տարիների ընթացքում մարզերի բնակիչները չեն ունեցել այն անվտանգային խնդիրները, որոնք կան ներկայում:
Կին պատգամավորը հայտնեց, որ նախորդ տարիներին ադրբեջանցիները Սյունիքում չեն եղել և չի եղել դեպք, երբ իրանական բեռնատար մեքենաները կանգնեցնեն, ստուգեն և թույլ չտան բեռներ տեղափոխել:
«Այն անվտանգային խնդիրները, որոնք այսօր տեսնում են սյունեցիները, նախկինում չեն եղել»,-հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատագամավորն՝ արձագանքելով ՔՊ պատգամավոր Գևորգ Պապոյանի դիտարկմանը, թե մարզերում բնակվող ՀՀ բանկչության 2/3-ն էլ իրավունք ունի ապրելու նորակառույց էլիտար բնակարաններում, իսկ սահմանամերձ բնակավայրերում իրավիճակը նույնն է մնացել վերջին տասնամյակներում:
Ստամբուլյանը հայտնեց, որ դեմ չէ ծրագրին, սակայն դրան անցնելուց առաջ հարկակվոր էր մարզերում հստակ ծրագրեր ունենալ, թե ինչպես են մարզերը զարգանալու, մարդկանց անվտանգությունը ապահովվելու և ինչպես է պետությունը մարդուն ասելու, որ առանց աշխատանքի մարզում ապրի և բնակարան գնի:
«Երևի դուք տեղյակ չեք, որ Կապանում կառուցապատված էլիտար շենքեր կան, որոնք դատարկ են, այնպես չէ, որ բնակարանները գնված են»,- տեղեկացրեց Հռիփսիմե Ստամբուլյանը և հավելեց. «Այն դեպքում, երբ մարզերում չկան հստակ ծրագրեր, բավարար թվով աշխատատեղեր, մարդիկ չեն կարողանում այնտեղ ապահով ապրել, միևնույնն է հոսքը դեպի Երևան լինելու է, իսկ ներկայացված ծարգիրը կաշխատեր այն ժամանակ, երբ մարզերում անվտանգային խնդիրները լուծվեին և զարգացման ծրագրեր իրականացվեին»:
Հարակից հրապարակումներ`
- Այսօր հստակորեն կա մարդկանց հոսք Սյունիքից Երևան. Հռիփսիմե Ստամբուլյան
- Տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստի մեկնարկին կառավարությունն օրակարգից միանգամից երկու նախագիծ հանեց
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան