«Հրապարակ». Փաշինյանն ուժեղացնում է իր անվտանգությունը՝ ՊՊԾ-ն ենթարկեցնելով իրեն
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ժամանակին հեծանիվով աշխատանքի գնացող և «ժողովրդի ծոցից դուրս եկած» Նիկոլ Փաշինյանն այսօր այնքան է վախենում սեփական ժողովրդից, որ օր-օրի մեկուսանում է նրանից ու ավելացնում անվտանգության աշխատակիցների թիվը։ Մի ամբողջ կառույց՝ Պետական պահպանության ծառայությունը, որը գործում է ԱԱԾ-ի կազմում, այսօր զբաղված է նրա պաշտպանությամբ։ Նախիկինում Սերժ Սարգսյանին էինք քննադատում մեծաթիվ թիկնազորի համար, Փաշինյանը բառացիորեն ամեն ինչում մի քանի անգամ գերազանցեց նրան, այնպես, որ կարող է մրցել Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ։
Նրա այցելությունների օրերին խորհրդարանը վերածվում է պաշարված բերդի, նա Եռաբլուր է այցելում լույսը չբացված և տասնյակ թիկնապահներով շրջապատված, որոնք տանում են պաշտպանական ճամպրուկները, որ վտանգի պահին օդը փակեն: Այս նույն իշխանությունը ժամանակին ոչինչ չարեց, որ Արցախի օդը փակի և Եռաբլուրում հանգչող մեր հազարավոր երիտասարդներին պաշտպանի թշնամու բայրաքթարներից: Հիմա Փաշինյանը, հավանաբար, զոհերի հոգիներից է պաշտպանվում:
Փաշինյանին պաշտպանող թիկնապահներին տրամադրում է ՊՊԾ-ն, որն ԱԱԾ-ի կազմում գտնվող մարմին է։ Բայց Նիկոլ Փաշինյանը որոշել է օրենքում փոփոխություն կատարել և ՊՊԾ-ն վերցնել անմիջապես սեփական ենթակայության տակ։ Սրանով նա ցանկանում է էլ ավելի ուժեղացնել իր անվտանգությունը և ազդեցությունն իր անվտանգությունն ապահովող մարմնի վրա, որն անմիջապես կենթարկվի իրեն, ոչ թե միջնորդավորված՝ ԱԱԾ տնօրենի միջոցով։ Այսինքն՝ ԱԱԾ-ին ու դրա տնօրենին էլ շատ չի վստահում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան