ԵՄ երկրները ցանկանում են չեղարկել Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հետ ունեցած առանց վիզայի ռեժիմի տեղաշարժի արտոնությունները
Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան անհանգստացած են Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, ինչպես նաև Արևմտյան Բալկանների երկրների՝ Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի տեղաշարժի արտոնության չարաշահումից: Ըստ Euobserver-ի՝ ԵՄ ներքին շրջանառության փաստաթղթում ասվում է, որ եվրոպական մի շարք պետություններ պատրաստվում են բարձրացնել նման երկրների համար առանց վիզայի ռեժիմի չեղարկման հարցը:
«Գազետա ռու»-ն հայտնում է, որ փաստաթղթով չարաշահում է համարվում ԵՄ տարածքում առանց վիզայի մուտքի իրավունք ունեցող երկրների քաղաքացիների անօրինական բնակությունը, ինչպես նաև առանց որոշակի հիմքերի ԵՄ-ում ապաստան ստանալու փորձերը:
Եվրոպական երկրների մեծամասնությանն անհանգստացնում է Մոլդովայի քաղաքացիների կողմից բռնությունների դեպքերի աճը: Վերջիններիս կատարած խախտումների թիվը 2019 թվականի տվյալների համեմատ աճել է 429%-ով: Իսկ ուկրաինացիների հետ կապված իրավիճակն ամենից շատ անհանգստացնում է Չեխիային, որտեղ նրանք արձանագրել են Ուկրաինայի քաղաքացիների կողմից ապաստան ստանալու չհիմնավորված դիմումների թվի աճ, սակայն դիմումների աճ է նկատվում նաև վրացիների և մոլդովացիների կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում