Վրաստանում հոկտեմբերի 4-ից ուսուցումը կշարունակվի դասարաններում և լսարաններում
Վրաստանում հոկտեմբերի 4-ից դասերը կվերսկսվեն դասարաններում և լսարաններում: Jnews-ը գրում է, որ որոշումն ընդունվել է Համակարգող խորհրդի նիստում:
«Այսօրվա որոշմամբ դասարաններում և լսարաններում ուսումնական գործընթացը կվերսկսվի հոկտեմբերի 4-ին: Նախադպրոցական հաստատությունները և երեխաների ժամանցի կենտրոնները նույնպես կվերսկսեն իրենց աշխատանքը», – ասել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների գծով ղեկավար Գիորգի Ղիբրաձեն:
Սակայն, ցանկության դեպքում, ուսանողները հնարավորություն կունենան ուսումը շարունակել առցանց:
Վրաստանում ծանր համավարակաբանական իրավիճակի պատճառով օգոստոսի 31-ին հայտարարվել էր, որ ուսումնական գործընթացը կվերսկսվի սեպտեմբերի 15-ից առցանց, իսկ հոկտեմբերի 4-ից՝ դասասենյակներում:
Նշվում է, որ ոկտեմբերի 4-ից դասարաններում և լսարաններում ուսուցումը կսկսվի միայն այն քաղաքում կամ գյուղում, որտեղ վարակի մակարդակը կլինի չորս տոկոսից ցածր:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 185 նոր դեպք
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 698 նոր դեպք
- Վրաստանում «Դելտա» շտամով վարակված 3 հղիների վիճակը ծանր է
- Վրաստանում գրանցվել է վերջին մեկուկես ամսվա պատվաստումների ամենացածր ցուցանիշը
- 56 մահ, 2000-ից ավելի նոր դեպք. կորոնավիրուսը` Վրաստանում
- Վերջին մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 48 մարդ