Տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստի մեկնարկին կառավարությունն օրակարգից միանգամից երկու նախագիծ հանեց
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն իր այսօրվա նիստի արդեն մեկնարկին հետաձգեց օրակարգում ընդգրկված 6 օրենքի նախագծերից երկուսը:
Երկու ամսով հետաձգվեցին «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Օդանավ շահագործողի պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերը:
Օրենքի նախագծերի հեղինակն էլ կառավարությունն է:
«Օդանավ շահագործողի պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացնելիս ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը հայտնեց, որ չնայած նախագիծը հանրային քննարկման է դրվել, սակայն լրացուցիչ հարցեր են առաջացել:
Փոխնախարարը հայտնեց, որ օրեր առաջ հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանի ներկայությամբ օրինագծի քննարկման ժամանակ նոր առաջարկներ են հնչել և դրանք դիտարկելու համար ժամանակ է պետք, այդ պատճառով էլ կառավարությունը հետաձգում է նախագծի քննարկումը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան