ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին ու ներկա նախագահները իրարամերժ դիրքորոշումներ հայտնեցին
«Նախագծով առաջարկվում է ավելացնել օրենքի գործողության ոլորտը՝ բացի անշարժ գույքից գնահատելով նաև շարժական գույքը, մեքենա-սարքավորումները, ոչ նյութական ակտիվները և այլն»,- Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր հայտնեց Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը՝ ներկայացնելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում և հարակից օրենքների փաթեթում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:
Պետրոսյանը նաև հայտնեց, որ 2021թ-ից ԵԱՏՄ երկրներում գների ազատականացում է լինելու, միասնական շուկա է ձևավորվելու և պահանջներից մեկն այն է, որ անդամ պետություններն օրենսդրորեն կարգավորեն գույքի այլ տեսակների գնահատման գործընթացը:
«Նախագծի ընդունմամբ նաև հնարավորություն կստեղծվի ՀՀ որակավորված գնահատողներին 2025 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքներում ևս իրականացնել գնահատումներ»,- հայտնեց Արման Պետրոսյանը:
Ըստ նրա՝ նախագծով առաջարկվում է ընդլայնել գնահատման մասնավոր դեպքերը, մասնավորապես՝ պետական կամ համայնքային գույքը վարձակալության տալու ու վարձակալելու և գույքի սեփականատիրոջը սնանկ ճանաչելու դեպքում հրապարակային սակարկության դեպքերը:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը հայտնեց, որ նախագծի նախորդ քննարկումների ժամանակ տեխնիկական շտկումներ են արվել, իսկ բովանդակային հարցերը չի քննարկվել, հետևաբար՝ նախագծի քննարկումը պետք է հետաձգել:
Հանձնաժողովի փոխնախագահ ՔՊ խմբակցության անդամ Բաբկեն Թունյանն առաջարկեց և պնդեց, որ նախագիծը քննարկվի, քանի որ այն արդեն 4 տարի է շրջանառվում է:
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, որը ներկա էր նիստին, հանդես եկավ օրենքների նախագծերի փաթեթը քննարկելու օգտին:
Մոտ մեկ ժամ տևած քննարկումից հետո հանձնաժողովը որոշեց նախագծերի փաթեթն ընդգրկել ԱԺ օրակարգ:
Հարակից հրապարակումներ`
- Իրավիճակը ռեալ գնահատելու ունակությունն իշխող ուժի մոտ պակասում է. Հռիփսիմե Ստամբուլյան
- Այսօր հստակորեն կա մարդկանց հոսք Սյունիքից Երևան. Հռիփսիմե Ստամբուլյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում