Մշակվել է ՔԿՀ-ներում առողջապահությանն առնչվող առանձնահատուկ խնդիրների վերաբերյալ վերապատրաստման ձեռնարկ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ բժիշկ Լաուրա Գասպարյանի կողմից մշակվել է վերապատրաստման ձեռնարկ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի միջին բուժանձնակազմի համար քրեակատարողական հիմնարկներում առողջապահության առնչվող առանձնահատուկ խնդիրների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ը։
Ձեռնարկը պատրաստվել է Եվրոպայի խորհրդի «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի շրջանակներում։
Ձեռնարկում առանձնահատուկ անդրադարձ է կատարվել քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց սննդից հրաժարվելու դեպքերի վարմանը, հոգեբուժական օգնության և սպասարկման տրամադրմանը, բժշկական էթիկային և պացիենտների խնամքին:
Ձեռնարկը ներառում է նաև երկօրյա վերապատրաստումների անցկացման մեթոդաբանություն և օրակարգ, որով նախատեսվում է առաջիկայում իրականացնել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի միջին բուժանձնակազմի վերապատրաստում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա