«Ճանապարհդ թող հանգիստ լինի դեպի Վերև....». ընկերները Հայկոյին
Ինչպես արդեն Panorama.am-ը հայտնել էր, որ այսօր՝ 48 տարեկան հասակում, կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, կոմպոզիտոր Հայկ Հակոբյանը՝ Հայկոն։ Երաժիշտի մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս՝ թոքերի բարդ այտուցվածությամբ։
Սիրված կոմպոզիտորի ընկերները սոցիալական ցանցներում հրապարակումներ են արել նրա մասին։
«Հայկո ջաաան
Հավատս չի գալիս … Հազար ափսոս !!!
Իր Երաժշտական ոճին միշտ անդավաճան երգիչ, հրաշալի կոմպոզիտոր և լավ մարդ։
Հոգիդ լույսի մեջ թող լինի , Ննջիր խաղաղությամբ #Hayko #RIP» գրել է երգչուհի Աստղիկ Սաֆարյանը։
«Հայկո ջան...
Հավատս չի գալիս...»,- գրել է հումորիստ Գարիկ Պապոյանը։
«Մաքառեց, պայքարեց, մաքրվեց ու համբարձվեց:
Մի կերպ ինձ հավաքեցի, որ գրեմ...
Հավերժ պայքարեց անորակ երաժշտության դեմ՝ ստեղծելով ՄԵՂԵԴԻ, որակ, հուզելով, անկեղծանալով իր երգով,հոգին մեզ բացելով....
Մաքրամաքուր գնաց... իր խղճի ու տեսակի առաջ ՄԱՔՈւՐ...
ՈՐԱԿՈՎ ՄՆԱՑ, ԸՆԿԵՐ ու անդավաճան հայ մնաց ու անմահացավ իր ՀՆՉՅՈւՆՈՎ...
Մենք՝ աղքատացանք...
Իսկ ինքը ուղղակի գնաց ՎԵՐև.... սիրո ճամփով դեպի ՎԵՐև ....
Հայկո ջան, ընկեր ջան, ախպեր ջան.... ինչի՞ էիր էդքան շտապում....
Խաղաղ մնա Հայկո ջան...
Կարոտներով թողեցիր... »,- գրել է դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը։
«Հայկո ջան... ինչ ափսոս... ննջիր խաղաղությամբ և ապրիր քո երգերում և մեր հուշերում...»,- գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Հավատալու չի, որ էլ չկաս ախպերս...
Լույսերի մեջ մնաս Հայկո ջան»,- գրել է դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանը։
«ՀԱՅԿ ՋԱՆ(((((
Լուսավոր, բարի ու տաղանդաշատ մարդ
Պակասդ չի լրացվի
Հավերժ լույսերի մեջ մնաս»,- գրել է երգիչ Արամ MP3-ն։
«Հայկո ջան.....
Ախպեր ջան....
Ճանապարհդ թող հանգիստ լինի դեպի Վերև.....»,- գրել է երգիչ Արա Մարտիրոսյանը։
«Հայկո ջան, լավ ու ջերմ ընկեր ջան, չպիտի սենց լիներ.... շուրջ բոլորդ դրական էներգիա էիր սփռում, միշտ պատրաստակամ, միշտ մարդկային.... ու միշտ դեպի վերև ձգտող.... գնացիր Վերեվ.... խաղաղությամբ ննջես...»,- գրել է քաղաքական գործիչ Արփինե Հովհաննիսյանը։
«Շատ եմ ցավում .....
Սիրելի երգիչ, տաղանդավոր կոմպոզիտոր ու լավ մարդ, ննջիր խաղաղությամբ»,- գրել է դերասան Հովհաննես Դավթյանը։
««Մենք բոլորս հույս ունեինք, որ նա կփրկվի, բայց, ցավոք, նա գնաց:
Անհավատալի է տաղանդավոր մաեստրո Հայկո! Շնորհակալ եմ ամեն ինչի համար!
Շնորհակալություն երաժշտության և աջակցության համար, սա մեծ կորուստ է բոլորիս համար: Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում բոլոր հարազատներին և մտերիմներին»»,- գրել է երգչուհի Արծվիկ Հարությունյանը։
«Երբեք չէի մտածի, որ երանի կտայի այս օրերը:
Դու ինչպես միշտ պատրաստվում էիր հերթական անգամ բարձր պահելու մեր բոլորի պատիվը, ու ամեն անգամ ինձ ստիպում հանձն առնեի այն, ինչը որ դու ինքդ փայլուն կանեիր, բայց դու ասում էիր երբ ես պիտի երգեմ կարևոր բեմերում միևնույնն է դու պիտի լինես կողքիս, և որ միայն դու գիտես ինձ ինչ է պետք: Ասում էիր...ասում....իսկ ես հիմա...ստիպում ես բաժանվենք....չենք բաժանվի երբեք իմ լավ ընկեր, իմ սիրելի ու անկոտրում արտիստ: Կհանդիպենք...Հայկո ...Հայկ ջան»,- գրել է կոմպոզիտոր Արա Թորոսյանը։
«Իմ թանկագին, բարի, անկեղծ, տաղանդավոր ընկեր, ես չեմ ուզում հավատալ այս ամենին, բոլորը աղոթում էին և վստահ էին, որ դու կարող ես ... դու պետք է...բայց, ցավոք, կյանքը դաժան բան է ...
Հիշատակդ վառ Հայկո ջան»,-գրել է նրա ընկեր Գարրի Մարտիրոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Մուրադյանը՝ Հայկոյի մահվան մասին. Նենգ հիվանդությունը հաղթեց մեզ․․.
- ԱՆ. Հայկոյի մահվան պատճառը COVID-19-ի դեմ պատվաստանյութը չէ
- Մահացել է Հայկոն
- «Հայկոն համալսարանական մասնագետների հետ պայքարի է դուրս եկել դաժան քովիդի դեմ»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին