Ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյանը պարգևատրվել է Ոսկե մեդալով
Ֆրանսահայ հանրահայտ օպերային երգիչ, տենոր Ռուբեն Էլբակյանը պարգևատրվել է Ֆրանսիայի Հումանիտար Գրան Պրի հիմնադրամի (The Grand Prix Humanitaire De France) 2021 թվականի Ոսկե մեդալով: Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Ֆրանսիայի Սենատի դահլիճում սեպտեմբերի 25-ին մի խումբ պաշտոնյաների և պատվավոր հյուրերի ներկայությամբ:
Հումանիտար Գրան Պրի հիմնադրամը վաղեմի պատմություն ունի: Այն ստեղծվել է 1892 թ. Փարիզում և առաջին իսկ օրվանից նպատակ է ունեցել մեծարելու գործունյա մարդկանց և անհատների՝ իրենց մեծածավալ գործունեության ու մարդասիրական կազմակերպություններին աջակցության համար: Հումանիտար Գրան Պրիի մրցանակակիրներների թիվը գերազանցում է 15.500-ի, տարբեր ժամանակներում այս յուրահատուկ պարգևին են արժանացել Մոնակոյի արքայադուստր Գրեյսը (1965), Օրլեանի արքայադուստր Դիանան (1990), Մոնակոյի արքայազն Ալբերտ II (2007) և մի շարք այլ անվանի բարձրաստիճան անձիք:
Ֆրանսիայի այս բարձր գնահատականի Ռուբեն Էլբակյանը արժանացել է իր կատարած աշխատանքի և բազմաթիվ բարեգործական համերգների համար:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում սովորել է Գոհար Գասպարյանի, ապա Տաթևիկ Սազանդարյանի դասարաններում: Այնուհետև Ֆրանսիայում է շարուակվել նրա գործունեությունը, որտեղ նա սկսել է հանդես գալ բազմաթիվ մենահամերգներով՝ հաճախ բարեգործական:
Ապրելով ու ստեղծագործելով Ֆրանսիայում, Ռուբեն Էլբակյանը երբեք չի կտրվել Հայրենիքից: Նրա երգացանկի անբաժանելի մասն են կազմել հայկական երաժշտական գոհարները և առաջին հերթին Կոմիտասը:
Ֆրանսահայ տենորը Հայաստանում վերջին անգամ ելույթ է ունեցել 2007 թ., պատրաստ է բարեգործական համերգներով հանդես գալ Հայաստանի տարբեր քաղաքնրում ու Արցախում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները