
Նոյեմբերի 23-ից հետո Արցախում ռուս սակրավորները հայտնաբերել և ոչնչացրել են 26,033 պայթուցիկ առարկա
Արցախի Հանրապետության շուրջ՝ սահմանազատման գծի երկայնքով ականազերծման աշխատանքները շարունակվում են: Այն իրականացվում է տեղի շրջանային իշխանությունների կողմից ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը ներկայացված դիմումների հիման վրա: Ականազերծման աշխատանքների մասին հաղորդագրություն է հրապարակված ՌԴ ՊՆ կայքէջում:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ականազերծման առաջադրանքներ իրականացնելու համար զինծառայողներն օգտագործում են OVR-2 պաշտպանական համակցված սակրավորական հանդերձանք, IMP-S2 ականների դետեկտորներ և INVU-3M «Կորշուն» դյուրակիր հեռահար պայթուցիկ առարկաներ որոնող սարքը, որոնք ռադիոէլեկտրոնային բաղադրիչներով և սխեմաների միջոցով են հայտնաբերում չպայթած զինամթերքները:
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ պաշտպանության և ականազերծման ժամանակակից միջոցների հետ մեկտեղ, զինծառայողներն ակտիվորեն օգտագործում են ականներ որոնող շներին՝ գերմանական հովվաշների ցեղատեսակի առանձնյակներին, որոնք ունակ են աշխատել տաք եղանակին՝ մինչև 35 աստիճան օդի ջերմաստիճանի պայմաններում:
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ հատուկ վարժեցված շները մետաղի կույտում և շինությունների փլատակների տակ տարբերակում են պայթուցիկ նյութերը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ խաղաղապահները մեկ օրվա ընթացքում 1 հեկտար տարածք են մաքրել չպայթած զինամթերքից և պայթուցիկ առարկաներից՝ հայտնաբերելով և վնասազերծելով մեկ պայթուցիկ օբյեկտ:
Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից հետո ռուս սակրավորները ստուգել են 1,937 շենք, մաքրել ավելի քան 683 կմ ճանապարհ և ավելի քան 2300 հա տարածք՝ հայտնաբերելով և ոչնչացնելով 26,033 պայթուցիկ առարկա:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահներն Արցախում իրավիճակը վերահսկելու համար օգտագործել են «Օռլան-10» ԱԹՍ-ներ
- Ռուս խաղաղապահներն Արցախում ապահովել են խաղողի բերքահավաքի աշխատանքների անվտանգությունը
- Ռուս խաղաղապահներն ապահովել են Բերձորի միջանցքով 65,000-րդ մեքենայի անվտանգ անցումը Արցախ և հակառակ ուղղությամբ
- Խաղաղապահներն Արցախում մշակել են լեռներում պայմանական վիրավորվածների ուղղաթիռով տարհանումը
- Ռուս խաղաղապահներն ամեն օր Արցախում լուծում են ավելի քան 100 տարբեր սոցիալական խնդիրներ
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին