«Արևիք» ազգային պարկում բռնկված հրդեհը մարվել է
Շուրջ երկու շաբաթ տևած հրդեհաշիջման աշխատանքներից հետո հրշեջներին հաջողվել է մարել «Արևիք» ազգային պարկում բռնկված հրդեհը:Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Տարբեր հատվածներում հրդեհի օջախների առկայությամբ և կրակի արագ տարածման վտանգով պայմանավորված՝ լրացուցիչ ուժեր ներգրավելու անհրաժեշտություն է առաջացել: Հրդեհաշիջման աշխատանքներին՝ սկսած սեպտեմբերի 15-ից, յուրաքանչյուր օր ավելի քան 100 փրկարար ծառայող է մասնակցել»,- ասվում է հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
- «Արևիք» ազգային պարկի տարածքում աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են
- «Արևիք» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են
- «Արևիկ» ազգային պարկում հրդեհի՝ ցեմենտով մարման տարբերակն անդառնալի վիճակ կարող է ստեղծի. Բնապահպան
- «Արևիկ» ազգային պարկում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
- «Արևիկ» ազգային պարկում հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են ՊՆ ուղղաթիռ և 30 փրկարար ծառայող
- Մոտ 100 մարդ է պայքարում «Արևիկ»-ում շարունակվող հրդեհի դեմ
- Հրդեհ «Արևիկ» ազգային պարկի տարածքում
- «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհի մարմանը մասնակցում է մոտ 7 տասնյակ մարդ