«Այդ արգելքը վերցված է դատարկ տեղից». ԲԴԽ-ն քննում է դատավոր Խանդանյանին կարգապահական տույժի ենթարկելու հարցը
Բարձրագույն դատական խորհրդում շարունակվում է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդության քննությունը։
Դատավոր Գագիկ Խանդանյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի և «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների ենթադրյալ խախտման համար։ ՀՀ դատական օրենսգրքի համաձայն՝ դատավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: Նշված սահմանափակումները կարգավորվում են նաև «Հանրային ծառայության մասին» օրենքով։ Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, դատավորը հանդիսացել է ՍՊԸ-ներից մեկի սեփականատերը՝ չունենալով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու իրավունք։
Դատավոր Գագիկ Խանդանյանի ներկայացուցիչ, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը նիստի ընթացքում նշեց, որ հարցադրումներից հասկացել է՝ եթե ունենային երկու սորտի դատավորներ, մեկի դեպքում բացարձակ արգելք կա, որ չի կարող բաժնեմաս կամ բաժնետոմս ձեռք բերի, և դատավորներ, ովքեր նախկինում ձեռք են բերել, ապա նանք կարող են տնօրինել իրենց սեփականությունը.
«Եթե հանձնաժողովը գիտակցեր դատավորի կարգավիճակի միասնականության սկզբունքը, որը շատ կարևոր իրավական սկզբունք է, միգուցե նաև գիտակցեր ասվածի կարևորությունը: Բայց եթե դատավորի կարգավիճակի միասնակացության սկզբունքը չի գիտակցվում, չի գիտացվում նաև…»:
ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը դիմելով Ա. Ղամբարյանին՝ նշեց, որ որակումները պետք է բաց թողնել:
«Դե իմ ընկալմամբ, չի գիտակցում, որ գիտակցեր, չէր ասի»,- արձագանքեց Ա. Ղամբարյանը:
«Ձեր տեսակետը ներկայացրեք ավելի զուսպ համեմատականներով»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը:
Արթուր Ղամբարյանը շարունակեց իր ելույթ. «Երկրորդ հանգամանքը: Ի՞նչ պետք է աներ գործող դատավորը, եթե ստանար ժառանգություն բաժնետոմսերի տեսքով: Ի՞նչ էր անելու այդ դատավորը: Այս հարցերը ծագում են նրանից, քանի որ այդ արգելքը վերցված է ոչնչից, դատարկ տեղից»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին