
Էրիթրեայում 127 տարեկան հասակում մահացել է աշխարհի ամենատարեց մարդը
Սեպտեմբերի 27-ին 127 տարեկան հասակում Ազեֆա գյուղում մահացել է էրիթրեացի Նատաբայ Տինսիեն: Daily Mail-ի տարածած լուրը փոխանցել է «Գազետա ռու»-ն:
Ինչպես ասել է Նաթաբայի թոռը՝ Զերե Նաթաբայը, իրականում իր պապը 127 տարեկան չի եղել, այլ 137 տարեկան, քանի որ քահանան չի կարողացել հասնել հեռավոր գյուղ և տասը տարի ուշացումով է գրանցել ծննդյան փաստը: Այնուամենայնիվ, ծխական գրանցամատյանում Տինսիեի ծննդյան տարեթիվն արձանագրված է 1894:
Զերե Նաթաբայը նշել է, որ ինքը կապ է հաստատել Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչների հետ` գրքում պապի կյանքի տևողության մասին տեղեկատվությունը գրանցելու համար:
Այս պահի դրությամբ ամենատարեց մարդը, որի տարիքը հաստատված է եղել, ճապոնացի Դզիրոեմոն Կիմուրան է, որը մահացել էր 2013 թվականին՝ 116 տարեկան հասակում:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին