Կառավարությունը օրենքներով կպարզեցնի Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերության նման հուսալի ընկերությունների հետ հարաբերությունները
«Այսօր առանց խմբագրմա՞ն են որոշման նախագծերը ներկայացվել»,-կառավարության այսօրվա նիստի մեկնարկին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, երբ չզեկուցվող հարցերի փաթեթի քննարկման ժամանակ դրանց հեղինակները խնդրեցին թույլ տալ 5 նախագիծ խմբագրել: Փաշինյանը Սուրեն Պապիկյանին հանձնարարեց հետագայում մանրամասն ասել, թե ինչի մասին են խմբագրումները:
Մինչև օրակարգի առաջին հարցին անցնելը՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց 2022 թվականի բյուջեի նախագծի իր ուղերձը:
«Այսօր ՀՀ-ն կանգնած է դժվարին մարտահրավերների առջև: Դեռևս հաղթահարված չեն համավարակի և 44 օրյա պատերամզի տնտեսական, սոցիալական և անվտանգային աղետալի հետևանքները և մարտահրավերները»,-խոստովանեց Փաշինյանը և պնդեց, որ ԱԺ ընտրություններով հաղթահարվել է միայն ներքաղաքական ճգնաժամը, որից հետո կառավարությունը ներկայացրել է իր ծրագիրը, որը զարգացման միջնաժամկետ տեսլականն է:
Նա հայտարարեց, որ կարևորում են պետական կառավարման համակարգի գործունեության արդյունավետության և աշխատանքի մշակույթի բարձրացումը՝ շեշտելով հատկապես պլանավորման և իրագործման մշակույթը:
«Ծրագրերի իրականացման գործընթացների անկատարությունը բերում է կապիտալ ծախսերի թերակատարումների, հետևաբար՝ կառավարության կողմից նախատեսած ծրագրերի իրականացման դանդաղման և դրանով խոչընդոտում է նաև տնտեսական աճը»,-հայտարարեց Փաշինյանը։
Նա առանձնացրեց մասնավորը ներդրողների դերը, որոնք այն ապահովում են պատական կապիտալ շինարարության մեջ մրցունակ լինելով և ծրագրերն որակով և ժամանակին իրականացնելով:
«Կառավարությունը մտադիր է այստեղ շարունակել խթանող քաղաքականությունը՝ կիրառելով երեք հիմնական գործիք՝ պետական գնումների համակարգի թափանցիկություն, մրցույթի դրվող լոտերի ծավալների մեծացումը և հուսալի ընկերությունների հետ հարաբերությունների պարզեցմանն ուղղված օրենսդրական նորամուծությունները»,- հայտարարեց նիկոլ Փաշինյանը, ըստ էության, արձագանքելով Ապարան քաղաքում ասֆալտապատման մրցույթում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերության հաղթելու փաստով բարձրացած աղմուկին:
Նա կարևորեց պետական համակարգի վերլուծական կարողությունների և սոցիալական ծրագրերի հասցեականության մակարդակի բարձրացումը:
«Այս ամենի արդյունքում կբարձրանա ՀՀ քաղաքացիների վստահությունը, որ իր հարկերը ծախսվում են առավել արդյունավետ և թիրախային»,-ենթադրեց Փաշինյանը և հավաստիացրեց, որ հասարակության լայն շժերտերը պետք է ներգրավվեն բյուջեի կազմման և իրականացման տարբեր փուլերում, որի ուղղությամբ լուրջ քայլեր են տարվել նախորդ երեք տարիներին։
Նրա ներկայացմամբ՝ 2022 թվականի բյուջեն հիմնվում է երեք հիմնական բաղադրիչների վրա՝ անվտանգության համակարգի բարեփոխումներ, ենթակառուցվածների զարգացում և կրթության և գիտության արդիականացում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան