Ակցիա. Անցած ամսիներին 37 մլն դոլարով թալանել են Հայաստանի հպարտ քաղաքացիներին
Մինչ կառավարության շենքի ներսում գործադիրի նիստն էր ընթանում, շենքի դիմաց մի քանի քաղաքացիներ այնտեղ նստածներին մեղադրում էին թալանի մեջ։
Ակցիայի մասնակից տղամարդն, օրինակ, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից է ցանկանում հարցնել, ինչպե՞ս եղավ, որ 15 հազար դրամից թեստավորման արժեքն իջավ ու նույնիսկ 5 հազար դրամի հասավ։
Ասաց՝ տարբեր մարդկանցից, մասնագետներից ճշտել է, թեստի ինքնարժեքը 2000 դրամ է։
«Ստացվում է, որ այս կառավարությունը, որ բոլորին մեղադրում է թալանի համար, ինքն էլ քաղաքացիներին թալանել է։ Չգիտենք՝ ո՞ր կազմակերպությունը, ովքե՞ր մեկ տարվա մեջ 37 մլն դոլարի գերշահույթ են ունեցել։ Այսինքն, այս մեկ տարի և երկու ամսվա ընթացքում ինչ-որ մեկը լափել է 37 մլն դոլար, թալանել է Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներին։ Հիմա, իրենց խոսքով ասած, այդ լափած գումարից թող հոգան քաղաքացիների թեստավորման գումարը»,-ասաց ակցիայի մասնակիցը՝ ավելացնելով, որ խնդրի չլուծվելու դեպքում իրենք դուրս կգան ակցիաների։
Նրա խոսքով, իրենք այսօր ընդամենը ցանակնում են հանդիպել Ավանեսյանին ու ասել, եթե պետությունը պարտադրում է 15 օրը մեկ թեստավորում իրականացնել, ապա պարտավոր է ինքը վճարել այդ գումարը։
«Մեզ ասացին՝ ինքնարժեքը 2 հազար դրամ է։ Դա շատ չնչին գումար է, եթե հաշվենք, որ իրենք մեկ ամիս պարգևավճար չստանան, կարող են այդ գումարը հոգալ։ Աշխատողների թեստավորման գումարը պետք է հոգա պետությունը»,-նշեց նա։
Նշենք, որ երեկ կատարվել է 7472 թեստավորում, սեպտեմբերի 28-ին և 27-ին՝ համապատասխանաբար 6402 և 4988 թեստավորում։ Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 712 685 թեստավորում:
Արդարադատության նախարարությունից այսօր հայտնեցին, որ ԱՆ աշխատակազմը, համաձայն Առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N-65-Ն հրամանի, ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը կիրառելու է 14․10․2021 թվականից։
Հարակից հրապարակումներ`
- 30.09.2021. Մոտ 7500 թեստավորում է իրականացվել, մահացել է 21 հիվանդ
- ԱՆ. Թեստի բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը կիրառելու է հոկտեմբերի 14-ից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները