
«Հրապարակ». Որոշ համայնքապետերի վրա պատվաստումների լավ ցուցանիշ ցույց տալու պլան է դրված
«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարի հայտնի որոշումն ուժի մեջ մտնելուց՝ հոկտեմբերի 1-ից առաջ մասնավոր և պետական հիմնարկներում բաց տեքստով սպառնում են աշխատակիցներին՝ կա՛մ ՊՌՇ թեստ եք ներկայացնելու, կա՛մ պատվաստվելու եք։ Որոշ համայնքապետերի վրա, ըստ ամենայնի, պլան է դրված, կամ նրանց խոստացել են խրախուսել, եթե պատվաստումների լավ ցուցանիշ ցույց տան։ Վերջին օրերին մի քանի համայնքից ահազանգեր ենք ստանում, թե համայնքապետարանների աշխատակիցները զանգում և թոշակառուներին են փորձում մոլորեցնել, որ եթե չպատվաստվեք, թոշակ չեք ստանա։
Բայց միասնական մոտեցում չկա անգամ պետական հիմնարկներում և նախարարություններում: ԿԳՄՍՆ-ից մեզ ասացին, որ թեստերը պահանջելու են հոկտեմբերի 14-ից, իսկ արդարադատության նախարարությունից` հոկտեմբերի 1-ից: Տարբեր պետական կառույցներում նշանակվել են թեստերի ու պատվաստումների վրա հսկող պատասխանատուներ: Որոշ տեղերում զգուշացրել են, որ հոկտեմբերի 1-ից իսկական տեռոր է սկսվելու․ հիմնարկի շեմին ստուգող է կանգնելու, և այդ օրն արդեն թույլ չեն տալու շենք մտնել այն աշխատակցին, որը տեղեկանք չի ունենա: Ուղարկելու են տուն և անհարգելի բացակա են դնելու, ապա պահելու են աշխատավարձից: Հաջորդ օրերին սանկցիաները խստացվելու են, ընդհուպ մինչև աշխատանքից ազատում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին