Փարիզում ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանու ներքո համերգ է կայացել՝ նվիրված Անրի Վեռնոյի 100-ամյակին
Սեպտեմբերի 29-ին, ՅՈւՆԵՍԿՕ-ի և ՅՈւՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության հովանու ներքո՝ ՀՀ ԿԳՄՍ հետ համատեղ, հարգանքի տուրք է մատուցվել ֆրանսահայ նշանավոր կինոռեժիսոր Անրի Վեռնոյի 100-ամյակի կապակցությամբ։ Այս մասին գրում է Nouvelles d'Arménie-ն։
Վեռնոյի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ կազմակերպված համերգին հնչել են երաժշտական կատարումներ, որոնք ուղեկցել են նրա ֆիլմերը։
Սիմֆոնիկ նվագախումը ղեկավարել է Ժան-Կլոդ Պետիտը, որը գրել է «Մայրիկ» և «Պարադի փողոց, տուն 588» ֆիլմերի երաժշտությունը։
Անրի Վերնոյը (իրական անունը՝ Աշոտ Հակոբի Մալաքյան) ծնվել է 1920թ․-ի հոկտեմբերի 15 Թեքիրդաղում, Օսմանյան կայսրություն, մահացել է 2002 թ․-ի հունվարի 11-ին Ֆրանսիայում։
1948 թվականին Վերնոյը նկարահանել է իր առաջին ֆիլմը՝ «Հայոց վշտի և ազատության երգիչը» (նվիրված է գրող Ավետիս Ահարոնյանին)։ Հայաստանում Վերնոյը հայտնի է իր «Մայրիկ» և «Պարադի փողոց, տուն 588» ֆիլմերով, որոնք ինքնակենսագրական են։ Այն պատմում է հայոց ցեղասպանությունից հետո Մարսել տեղափոխված Հակոբ Մալաքյանի (Վերնոյի հայրիկի) ընտանիքի պատմությունը։
Կարիերայի ընթացքում նկարահանել է ավելի քան 50 ֆիլմ։
Արժանացել է մի շարք պարգևների, ֆրանսիական՝ «Պատվավոր Լեգեոնի շքանշան», Հայ առաքելական եկեղեցու՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» 1-ին աստիճանի շքանշանով, Ոսկե ծիրան կիոփառատոնի շրջանակներում արժանացել է «Սերգեյ Փարաջանով» մրցանակի (հետմահու) համաշխարհային կինոյում մեծ ավանդի համար։ Մեկ անգամ առաջադրվել է Օսկարի «Հինգ ոտքերով ոչխար» լավագույն սցենար անվանակարգում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները