Մենք պետք է դուրս գանք ամեն ինչ անելու և ըստ էության ոչինչ չանելու իներցիոն տեղապտույտից. Փաշինյան
«Մենք պետք է դուրս գանք ամեն ինչ անելու և, ըստ էության, ոչինչ չանելու իներցիոն տեղապտույտից»,-2022 թ.պետական բյուջեի ծրագրի վերաբերյալ իր ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ հնարավոր չէ մեկ բյուջեով լուծել պետության առաջ ծառացած բոլոր հարցերը:
Նա հայտնեց, որ 2022 թվականի բյուջեում ձգտել են զգուշորեն բալանսավորել կառավարության առաջնահերթությունները՝ միաժամանակ ապահովելով տարատեսակ ֆիսկալ ռիսկերի կառավարելիությունը:
«Մեծ ուշադրություն ենք դարձնելու անվտանգության ապահովմանը, առանց որի հնարավոր չի լինի իրագործել երկարաժամկետ զարգացման նպատակները: Այս իմաստով կարևոր է ոչ միայն բանակի պաշտպանական կարողությունների արդիականացումը, այլև ՀՀ-ի շուրջ բարենպաստ արտաքին միջավայրի ձևավորումը, Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգի հետևողական իրագործումը»,-հայտարարեց Փաշինյանը:
Նա կարևորեց նաև տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների վերաբացումն ու զարգացումը, ինչը կարող է որակապես փոխել ՀՀ տնտեսության բովանդակությունը և կառուցվածքը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը օրենքներով կպարզեցնի Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերության նման հուսալի ընկերությունների հետ հարաբերությունները
- Այսօր կառավարությունը կքննարկի «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի» տարածքի մի մասի օտարման հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում