Սարկոզին մեղավոր է ճանաչվել քարոզարշավի անօրինական ֆինանսավորման մեջ
Փարիզի դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղավոր է ճանաչել 2012 թվականի իր նախընտրական արշավն անօրինականորեն ֆինանսավորելու մեջ։ Նա դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման: Այս մասին հաղորդում է Euronews-ը։
Ինքը՝ Սարկոզին, ներկա չի եկել դատավճռի հրապարակմանը: Ֆրանսիայի նախկին նախագահին դատարանում ներկայացնում էր նրա փաստաբան Թիերի Էրզոգը:
Սարկոզին մեղադրվում է նախընտրական քարոզարշավի համար ծախսած մոտ 22.5 մլն եվրոյի չափով անօրինական ֆինանսավորման մեջ, գրեթե երկու անգամ ավել օրինական գումարից: Սարկոզին, սակայն, պարտվեց սոցիալիստ Ֆրանսուա Օլանդին:
Դատախազները կարծում են, որ Սարկոզին քվեարկությունից շաբաթներ առաջ գիտեր, որ իր ծախսերը, որոնք խիստ սահմանափակ են Ֆրանսիայի օրենսդրությամբ, մոտենում են օրինական առավելագույնին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին