30.09.2021. Վարանդայից հայտնաբերվել է 1 աճյուն
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։ Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ հայտնաբերվել է ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող հայկական կողմի ևս 1 զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:
Զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1678 աճյուն։
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։
Հարակից հրապարակումներ`
- Ջրականի շրջանում հայտնաբերվել է ևս 4 հայ զինծառայողի աճյուն
- Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 3 զինծառայողի աճյուն
- Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն
- 23․09․2021․ Վարանդայում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն
- 21․09․2021․Մատաղիսում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն
- 16.09.2021. Վարանդայի շրջանում հայտնաբերվել է հայկական կողմի ևս մեկ զինծառայողի աճյուն
- 14․09․2021․Վարանդայում հայտնաբերվել է ևս 1 աճյուն․ ԱԻՊԾ
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում