Այսօր կառավարությունը կքննարկի «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի» տարածքի մի մասի օտարման հարցը
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված 51 նախագծից միայն երեքն է զեկուցվող իսկ երկուսը գաղտնի է: Մեկ հարց հանվեց օրակարագից:
ՀՀ գործադիր մարմինն այսօր կքննարկի «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու, տարածք հետ վերցնելու և ամրացնելու մասին նախագիծը: Կառավարության որոշման այդ նախագծով Երևան քաղաքի Այգեձորի 67 հասցեում գտնվող տարածքը, որի մի մասը գտնվում է «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ հաշվեկշռում («Էներգակարգաբերում» մասնաճյուղի՝ այսուհետ՝ մասնաճյուղ, վարչաարտադրական շենքում), իսկ մյուս մասը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն է պատկանում, լաբորատորիա ստեղծելու նպատակով կհանձնվի ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան