Օդանավակայանում Սաակաշվիլիին դիմավորելու համար գրանցվել է 104 հազար մարդ
Միխեիլ Սաակաշվիլիի `Վրաստան խաղաղ վերադարձի համար ստեղծվել է հատուկ պորտալ, որտեղ գրանցվել է 104 հազար մարդ: Ըստ ընդդիմադիր «Իրավունք և արդարություն» կուսակցության նախագահ Տակո Չարկվիանիի, որին էլ հենց պատկանում է նախաձեռնությունը, գրանցվածներից առնվազն կեսն է գալու օդանավակայանում նախկին նախագահին դիմավորելու: Այս մասին գրում է «apsny.ge»-ն։
«Սահակաշվիլիի վերադարձի համար Համընդհանուր ժողովրդական շարժումը պաշտոնապես գրանցվել է, 12 օր ինչ գոյություն ունի, և արդեն կա 104 հազար ստորագրություն։ Երբ գրանցվում է 104 հազար մարդ, դա շատ լավ է, նրանց բոլորին կարելի է նույնականացնել։ Ես կարծում եմ, որ այդ գրանցվածներից գոնե կեսը կգա», - ասել է նա։
Հիշեցնենք, որ Միխեիլ Սահակաշվիլիին Վրաստան վերադարձնելու համար Համընդհանուր ժողովրդական շարժումը հիմնադրվել է սեպտեմբերի 10-ին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին