2022 թ. հունվարի 1-ից յուրաքանչյուր երրորդ և հաջորդ նոր ծնվող երեխան մինչև 6 տարեկանը կստանա ամսական 50 հազար դրամ
«2022 թվականի հունվարի 1-ից յուրաքանչյուր երրորդ և հաջորդ նոր ծնվող երեխան մինչև 6 տարեկանը կստանա ամսական 50 հազար դրամ»,-2022թ բյուջեի ծրագրի քննարկման ժամանակ կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Վստահեցնելով որ Հայաստանում ներկայում տենդերները համեմատաբար թափանցիկ են իրականացվում՝ Փաշինյանը կարևորեց բյուջեի ծրագրերով մանկապարտեզների և դպրոցների հիմնանորոգումը, «Հյուսիս-Հարավ» ճանապարհի Սիսիան-Ագարակ հատվածի շինարարության մեկնարկը:
Նա հայտարարեց, որ կառավարությունը պետք է արդյուանվետ աշխատի, որպեսզի կարողանա հաղթահարել ջրամբարաշինության բարձև նշաձողը:
Փաշինյանը հայտնեց, որ նախարարություններն այսօրվանից արդեն պետք է սկսեն 2022-ի բյուջեով նախատեսված 350 մլրդ դրամի կապիտալ շինարարությունների տենդերների նախապատրաստումը, որպեսզի կարողանան հասցնել ծարագրավորած ցուցանիշի ապահովմանը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ն Արցախի Հանրապետությանը փոխանցեց մոտ 13.5 մլրդ դրամ
- Կառավարությունը օրենքներով կպարզեցնի Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերության նման հուսալի ընկերությունների հետ հարաբերությունները
- Այսօր կառավարությունը կքննարկի «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի» տարածքի մի մասի օտարման հարցը