
ԱՄՆ-ը մտադիր չէ կարգավորել դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի կառավարության հետ
Միացյալ Նահանգները չի ծրագրում կարգավորել դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի կառավարության հետ և այլ երկրներին էլ նման կոչ չի անում։ Այս մասին գրում է Tass-ը՝ վկայակոչելով Reuters-ի Պետդեպարտամենտի ներկայացուցչին:
Ամերիկացի պաշտոնյային հարցրել են, թե արդյոք ԱՄՆ-ն ողջունում է Սիրիայի և Հորդանանի մերձեցումը չորեքշաբթի օրը Ամման-Դամասկոս տրանսպորտային կապի վերսկսումից հետո:
«[Սիրիայի նախագահ Բաշար] Ասադը լեգիտիմություն չի ձեռք բերել մեր աչքում, և այս պահին ԱՄՆ-ի կողմից նրա կառավարության հետ հարաբերությունները կարգավորելու մասին խոսք լինել չի կարող», - պատասխանել է նա:
Պաշտոնյան նշել է, որ Միացյալ Նահանգները չի նորմալացնի կամ բարձրացնի Ասադի վարչակարգի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին