30.09.2021. Մոտ 7500 թեստավորում է իրականացվել, մահացել է 21 հիվանդ
Երեկ կատարվել է 7472 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1022 նոր դեպք:
«Ունենք 650 առողջացած, 20 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1209 է»,-հայտնում են առողջապահության նախարարությունից։
Սեպտեմբերի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 261 697 դեպք, որոնցից 241 841-ն` առողջացած, 5319-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13328 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 712 685 թեստավորում:
Համեմատության համար նշենք, որ երեկ կատարվել էր երեկ կատարվել էր 6402 թեստավորում, դրանից մեկ օր առաջ՝ 4988 թեստավորում։
Հարակից հրապարակումներ`
- 29.09.2021. Կորոնավիրուսով 25 հիվանդ է մահացել
- 28.09.2021. Կորոնավիրուսի 772 նոր դեպք է գրանցվել, մահացել է 15 հիվանդ
- 27.09.2021. Կորոնավիրուսի 462 նոր դեպք է գրանցվել, մահացել է 14 հիվանդ
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին