Կասպերսկի. Հայաստանն աշխարհում 17-րդն է վեբ-գրոհների ենթարկվածների մասնաբաժնով
Հայաստանում 2021-ի երկրորդ եռամսյակում համացանցի միջոցով գրոհների են բախվել օգտատերերի 12,95%-ը. այդ ցուցանիշով երկիրը 17-րդ տեղն է զբաղեցրել այն երկրների քսանյակում, որոնց օգտատերերն ամենից հաճախ են բախվել վեբ-գրոհների: Վրաստանում նույն ժամանակահատվածում նման գրոհների է ենթարկվել օգտատերերի 4,45%-ը։ Ադրբեջանում էլ համացանցի միջոցով գրոհներ են գրանցվել օգտատերերի 11,14%-ի սարքերում։ Նման տվյալներ է հրապարակել «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունը։
2020-ի ապրիլ-հունիսին Հայաստանում համացանցի միջոցով վարակման փորձերի են ենթարկվել օգտատերերի 5,6%-ի համակարգիչները։ Նույն ժամանակահատվածում Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 7,9% (12-րդ տեղ), իսկ Ադրբեջանում՝ 6,5%։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն՝ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում աշխարհում համացանցից օգտվողների համակարգիչների 9,43%-ը առնվազն մեկ անգամ ենթարկվել Է Malware դասի վեբ-գրոհի՝ մեկ տարի առաջվա 5,73%-ի դիմաց։
Ընթացիկ տարվա ապրիլ-հունիսին ընկերության լուծումները հետ են մղել 1 686 025 551 գրոհ ինտերնետ-ռեսուրսներից, որոնք տեղակայված են ամբողջ աշխարհում: Գրանցվել է 675 832 360 եզակի URL, որոնց արգելափակել է վեբ-հակավիրուսը։ 2020-ի երկրորդ եռամսյակում եղել է 899 744 810 գրոհ և 286 229 445 եզակի URL։
Փորձագետները վեբ-գրոհներից պաշտպանվելու համար խորհուրդ են տալիս օգտագործել վեբ-մոդուլով հուսալի հակավիրուս, որը կանխում է վնասաբեր օբյեկտների ներբեռնումը վարակված վեբ-էջերից։
Վնասաբեր ծրագրերն այնտեղ են հայտնվում կիբեռհանցագործների կողմից կոտրանքի ենթարկելու հետևանքով, որոնք այնուհետև օրինական կայքերում ներդնում են վնասաբեր սկրիպտներ և ամենատարբեր նշանակության ծրագրեր՝ կրիպտոարժույթների թաքնված մայներներ, ծածկագրող-շորթող ծրագրերի ներբեռնիչներ, անհատական և բանկային տվյալների գողության համար նախատեսված ծրագրեր։ Չարագործները նաև հատուկ են ստեղծում վնասաբեր կայքեր՝ նախօրոք այնտեղ ներբեռնելով տարբեր վնասակար ծրագրեր, և այնուհետև, սոցիալական ինժեներիայի մեթոդներ կիրառելով, այնտեղ են «բերում» օգտատերերին։
Հարակից հրապարակումներ`
- «Կասպերսկի». Հայաստանում կրիպտոմայներների գրոհների ենթարկվածների բաժինը զգալիորեն նվազել է
- «Կասպերսկի». Ծածկագրող-շորթող ծրագրերի հետաքրքրությունը Հայաստանի օգտատերերի նկատմամբ թուլացել է
- «Կասպերսկի». Ֆինանսական վնասաբեր ծրագրերը գրեթե կրկնակի քիչ են անհանգստացնում հայաստանցի օգտատերերին
- «Կասպերսկի». Հայաստանում մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհները գրեթե կրկնակի թուլացել են
- «Կասպերսկի». Ֆիշերների հետաքրքրությունը Հայաստանի օգտատերերի նկատմամբ կտրուկ նվազել է
- «Կասպերսկի». Երկրորդ եռամսյակում աշխարհում ավելացել է բարդ թիրախային գրոհների քանակը
- «Կասպերսկի»-ն փորձարկում է արտակարգ իրավիճակների վերլուծության ինտելեկտուալ համակարգ
- Ֆիշերներն ավելի հաճախ են գրոհում հայաստանցի օգտատերերին. Կասպերսկի լաբորատորիա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան