«Ժողովուրդ». Նախարարությունը հետողորմիա է անում նախարարի որոշումը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ՀՀ առողջապահության նախարարությունը հետողորմիա է անում նախարարի որոշումը: Հիշեցնենք, որ, նախարար Անահիտ Ավանեսյանի որոշմամբ, վաղվանից բոլոր հիմնարկությունները պետք է աշխատակիցներից աշխատանքի ներկայանալիս պահանջեն կա՛մ պատվաստումը հավաստող տեղեկանք, կա՛մ կորոնավարակի բացասական թեստի պատասխան: Այս որոշումը ոչ միայն հակասահմանադրական էր, այլև խտրական վերաբերմունքի դրսևորում: Բացի այդ, անկազմակերպ իրավիճակը հանգեցրել է այնպիսի իրողության, որ տեստ հանձնելու բոլոր լաբորատորիաներում արդեն մի քանի օր է՝ հսկայական հերթեր են:
և, ահա, երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ աշխատողների համար քովիդի թեստի պատասխանը կամ պատվաստումը հաստատող սերտիֆիկատ ներկայացնելը պարտադիր չէ հենց հոկտեմբերի 1-ին, թեև օրենքն ուժի մեջ է մտնում այդ օրվանից։
ՀՀ առողջապահության նախարարությունից «Ա1+»-ին հայտնել են, որ քաղաքացիները կարող են թեստի կամ պատվաստման թուղթը ներկայացնել 14 օրվա ընթացքում՝ մինչև հոկտեմբերի 14-ը։ Այդ 14 օրերի ընթացքում էլ, եթե որևէ համապատասխան կառույց ստուգում անցկացնի, տնտեսվարողին կամ աշխատակցին տուգանելու իրավունք չի ունենա։
Թերևս դժվար չէ կանխատեսել, որ առաջիկայում էլ պարտադրանքի մյուս ձևերն էլ իրենց արդիականությունը կկորցնեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին