ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն հասկացել ու բացահայտել է Ադրբեջանի գործողությունները. Բաղդասարյան
Հայկական կողմը իր պահանջն է ներկայացրել, որ կատարվեն լուրջ հետազոտություններ՝ պարզելու` հայ-ադրբեջանական սահմանագծում ո՞ր կողմն է հրահրում ագրեսիա, սադրանքներ։ Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Խոսելով այս օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Հայաստան ու Արցախ կատարած այցելության մասին, պատգամավորը հավելեց. «Ինչքան շատ համանախագահներն այցելեն սահմանագիծ, այնքան լավ։ Մենք նաև մեր պահանջն ենք ներկայացրել, որ կատարվեն լուրջ հետազոտություններ՝ պարզելու` սահմանագծում որ կողմն է հրահրում ագրեսիա, սադրանքներ։ Չեմ կարծում, որ Մինսկի խումբն իրեն սպառել է, հակառակը՝ արդեն հասկացել ու բացահայտել է Ադրբեջանի գործողությունները»:
Հարակից հրապարակում`
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ստիպված են եղել զրահաբաճկոններով անցնել շփման գիծը. Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում