ՌԴ ԱԳՆ. Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի և Բաքվի հետ ռազմագերիների վերադարձի հարցով
Ռուսական կողմը շարունակում է աշխատել Երևանի ու Բաքվի հետ հայ ռազմագերիների վերադարձման ուղղությամբ՝ Ադրբեջանին ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման դիմաց և հուսով է, որ դա կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների առողջացմանը։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության ու մամուլի վարչության տնօրենի տեղակալ Ալեքսեյ Զայցևը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Շարունակում ենք հայ ռազմագերիների վերադարձման աշխատանքները՝ ականապատ դաշտերի քարտեզների դիմաց։ Համոզված ենք, որ շուտափույթ և վերջնական լուծումը կնպաստի Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների առողջացմանը»,- ասել է Զայցևը։
Նա նշել է, որ Մոսկվան այդ ուղղությամբ աշխատանքում ելնում է 2020թ․ նոյեմբերի 9-ի և 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններից, որոնք «հանդես են գալիս որպես հուսալի երաշխիք՝ ապագայում նման ողբերգական իրադարձություններ թույլ չտալու համար»։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև ուշադրություն է հրավիրել Արցախյան պատերազմի տարելիցի կապակցությամբ սեպտեմբերի 27-ին Հայաստանում ու Ադրբեջանում տեղի ունեցած սգո միջոցառուների ուղղությամբ։
«Մենք լիովին կիսում ենք հակամարտության երկու կողմերի զոհերի հարազատների և ընկերների վիշտը»,- ասել է Զայցևը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան