Ադրբեջանցիները Գորիս-Կապանի անցակետի մոտ բենզալցակայան են կառուցում. Pastinfo
Գորիս-Կապան ճանապարհին ոստիկանական անցակետ տեղադրած ադրբեջանցները հարակից տարածքում նաև շինարարություն են սկսել։ Ճանապարհով երթևեկողների համար աշխատանքները տեսանելի են անզեն աչքով։ Նախնական տվյալներով՝ ճանապարհն օկուպացրած ադրբեջանցիները կառուցում են բենզալցակայան։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկությունը հաղորդել է Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը։
Նրա խոսքով, ադրբեջանցիներին այդ հատվածում մեծ շինարարություն են անում, որը երևում է անզեն աչքով։
Ճանապարհին կից հատվածում, որտեղ հայկական հողերին ու շինություններն են, ադրբեջանցիները նոր շունչ են որոշել հաղորդել։ Փոխքաղաքապետը հայտնեց, որ ամիսներ առաջ կորցրեց իրեն պատկանող հողատարածքը, հիմա էլ տեսնում է՝ ինչպես է թշնամին թարմացնում որդու կառուցած լցակայանը։
«Բենզալցակայանը սարքում են այն ժամանակ ինձ պատկանող հողատարածքում։ Որդուս սարքած տարածքն է, որտեղ նախկինում էլ լցակայան է եղել, հիմա իրենք ավելի են մեծացրել և թարմացնում են, ավելի մեծն են սարքում՝ ինչի՞ համար, ո՞ւմ համար՝ չգիտեմ։ 30 տարվա մեր պապական տարածքն է, GPS-ով ընկել է իրենց։ Դա անմիջապես ճանապարհի հարևանությամբ է գտնվում»,-ասել է նա։
Միևնույն ժամանակ՝ Գորիս-Կապան ճանապարհով երթևեկելու համար քաղաքացիները սպասում են երկու ժամ։ Ազգային անվտանգության ծառայությունը կանգնեցնում է Որոտանի հատվածով անցնող մեքենաները, կազմում շարասյուն, որից հետո ռուս սահմանապահների ուղեկցությամբ մեքենաներն առաջ են շարժվում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան