Հարցը տեղին չէ, ինձ չվերաբերող հարց է. Անդրանիկ Փիլոյանը՝ Փաշինյանի օրոք բանակում թալանի դեպքի բացահայտման մասին
«Հարցը տեղին չէ, ինձ չվերաբերող հարց է, բնականաբար, չեմ կարող պատասխանել դրան»,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտնեց ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ԱԱԾ-ի հաղորդագրությունը, ըստ որի՝ 2 մլրդ դրամը գերազանցող բանակի թալանի և կոռուպցիայի բացահայտված դեպքը հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք է եղել:
Փիլոյանը հայտնեց, որ կառավարության քաղաքական թիմի հետ պատրաստ է պատասխանատվություն կրել, բայց՝ միայն իր մասով:
ԱԻՆ նախարարը տեղեկացրեց, որ զինծառայողներին և նրանց հարազատներին հոգեբանական աջակցություն տրամադրելու աշխատանքների համար հայտարարված մրցույքը հաղթել է «Սեդա Ղազարյան հոգեբանական աջակցության կենտորնը» և արդեն 1075 շահառու ստացել է հոգեբանական աջակցություն:
Փիլոյանը տեղեկացրեց, որ այդ աշխատանքները կշարունակվեն մինչև դեկտեմբեր և հավելեց, որ յուրաքանչյուր շահառուի հետ անցկացվել է 4-5 հոգեբանական աջակցության հանդիպում:
Պատասխանելով լրագրողի հարցին՝ ԱԻՆ նախարարը հայտարարեց, որ ապաստարանների թեման գաղտնի է և ճեպազրույցում բարձրաձայնման ենթակա չէ, իսկ պատսպարանների կառուցման աշխատանքրեն շարունակվում են ոչ միայն սահմանամերձ շրջաններում այլ նաև ՀՀ ողջ տարածքում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին