
Ինչ արած, սպասենք քծնանքի նոր ռեկորդների․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«ՀՀ Արդարադատության նախարարի այս խոսքեր կարդալիս․«․․․երբ աշխատանքային գործունեության ժամանակ նայում եմ լուսանկարին եւ հիշում, որ պետք է լինել ազնիվ, անաչառ․․․», հիշեցի ԽՍՀՄ․ լենին-ստալինյան ժամանակաշրջանի քաղբյուրոյի անդամ Լազար Կագանովիչին։
Կագանովիչը եղել է լենինյան գվարդիայի բոլշևիկ և Լենինի ամենահավատարիմ և նվիրված դաշնակիցը։ Նա այն աստիճանի է քծնել Լենինին, որ իր արտաքինը լրիվ նմանացրել է հեղափոխության մեծ առաջնորդին՝ կրելով եվրոպական հագուստ, բեղեր և կարճ մորուք։
Լենինի մահից հետո, երբ իշխանությունն անցավ «ժողովուրդների հայր» Ստալինին, ընկեր Կագանովիչը ճիշտ ժամանակին կողմնորոշվեց և դարձավ Ստալինի ամենանվիրված գործընկերը, անսահմանորեն նրան քծնելով և այս անգամ արդեն փոխելով արտաքինը՝ կրելով գիմնաստյորկա, հաստ բեղեր․․․սափրելով մորուքը։
Այսպիսով Արդարադատության նախարարը, իշխանական և մերձիշխանական միջավայրում , սահմանեց քծնանքի նոր ռեկորդ, կտրուկ բարձրացնելով քծնանքի նշաձողը։ Պատկերացրեք, թե այժմ ինչպես են նրան նախանձում մնացած բոլոր նախարարներն, իշխանական պատգամավորները և մերձիշխանական գործիչները։
Ինչ արած, սպասենք քծնանքի նոր ռեկորդների»։
Հարակից հրապարակումներ`
- Նայում եմ նկարիդ. Սոցցանցերի օգտատերերը ծաղրում են Անդրեասյանին
- Աշխատանքային գործունեության ժամանակ նայում եմ Նիկոլ Փաշինյանի լուսանկարին և հիշում, որ պետք է լինել ազնիվ.Կարեն Անդրեասյան
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին