Գեներալ Սաֆավի. Ոչ մի ուժ չի կարող հարձակվել Իրանի վրա
Իրանի զինված ուժերի գլխավոր հրամանատարի օգնական և գլխավոր խորհրդական Ռահիմ Սաֆավին հայտարարել է. «Ոչ մի ուժ չի կարող հարձակվել Իրանի վրա»:
Նա հայտարարել է, որ Իրանի ժողովուրդը և զինված ուժերն այնքան են հզորացել, որ տարածաշրջանից դուրս որևէ ուժ, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, չի կարող որևէ քայլ ձեռնարկել ԻԻՀ դեմ, որը կարող է հանգեցնել զանգվածային ռազմական ագրեսիայի։ Այս մասին գրում է Pars Today-ը։
«Իրանն առաջին ազդեցիկ ուժն է Արևմտյան Ասիայի տարածաշրջանի հավասարումներում, իսկ տարածաշրջանում անվտանգության և պաշտպանական հավասարումներում ԻԻՀ ուժը հզոր և ազդեցիկ է։ Ռազմածովային ուժերում մենք այսօր ունենք այնպիսի հզորություն, որ Իրանի ռազմավարական նավատորմը կարող է հատել Ատլանտյան օվկիանոսը և հասնել ռուսական Սանկտ Պետերբուրգ քաղաքի նավահանգիստ», - հավելել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Երկու մետաֆորիկ թվիթ մի օրում Իրանի խորհրդարանի պատգամավորից՝ Ադրբեջանին հասցեագրված. իրանագետ
- Իրանի ԱԳՆ-ն պատասխանում է զորավարծությունների վերաբերյալ Ալիևի հայտարարություններին
- Ալիև. Ինչո՞ւ է Իրանը զորավարժություն անցկացնում մեր սահմանի մոտ
- Իրանագետ. Տարածաշրջանը նման է ամեն վարկյան պայթելու պատրաստ վառոդի տակառի
- Բռնազավթված Վարանդայում դեռևս չկառուցված Բաքվի բռնապետի օդնավակայանն արդեն իսկ իրանական հրթիռների պոտենցիալ թիրախ է․ Իրանագետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան