Դավիթ Տոնոյանը կալանավորվեց երկու ամսով
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը լրագրողներին հայտնեց, որ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը։ Նրա խոսքով ՝ Տոնոյանը կալանավորել է երկու ամսով։
«Առաջադրված մեղադրանքում Դավիթ Տոնոյանն իրեն մեղավոր չի ճանաչել։ Մեղադրանքի կապակցությամբ դատարանում հայտարարություն արեց և տվեց համապատասխան բացատրություններ։ Մեր ակնկալիքն այն էր, որ կիրականացվի արդարադատություն՝ ներկայացված միջնորդության հետ կապված։ Ամեն դեպքում, պայքարը պետք է շարունակենք։ Վերաքննիչ դատարանում համապատասխան բողոք կներկայացվի»,- ասաց նա։
Փաստաբանը նաև հստակեցրեց, որ դատարանի կայացրած որոշմանը դեռ ծանոթ չի, քանի որ նոր է ստացել այն։
Ինչ վերաբերում է քննիչի կողմից ներկայացրած միջորդությանն, ապա Հովհաննիսյանն ասաց, որ միջնորդության հիմքում եղել են ազատության մեջ գտնվելու պարագայում քննությանը խոչընդոտելն ու քննությունից թաքվելը։
«Միանշանակ հիմնավոր չենք համարում։ Կալանավորման ինչպես պայմանն, այնպես էլ հիմքերն, առկա չեն եղել։ Գործը պետական ծառայողական գաղտնիքի հետ է առնչվում, մանրամասներ չեմ կարող ներկայացնել»,- ասաց նա։
Փաստաբանը միևնույն ժամանակ նշեց, որ քրգործում առկա են բազմաթիվ տեղեկություններ, որոնք արդեն իսկ հերքում են ներկայացված մեղադրանքը։
Նա հաստատեց՝ մեղադրանքն առնչվում է ԱԱԾ-ի տարածած հայտարարությունում տեղ գտած գործին։
«Մեղադրանքը վերաբերում է առանձնապես խոշոր չափերի հափշտակությանը, իսկ բովանդակությունը բացահայտել չի կարող»,- եզրափակեց փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ. Դավիթ Տոնոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
- Դատախազությունը չի հերքում Դավիթ Տոնոյանի հնարավոր ձերբակալության մասին լուրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան