
Թագուհի Թովմասյան. Վստահեցնում են, որ խաղողի մթերման հետ կապված հարցերը լուծված են
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է.
«Մթերման համար առաջարկվող խաղողի ամբողջ քանակությունը կմթերվի
Օրերս ինձ էին դիմել Արարատի մարզի մի շարք խաղողագործներ՝ բարձրաձայնելով խաղողի իրացման հրատապ խնդրի մասին։ Շտապ գրություն էի ուղարկել ՀՀ էկոնոմիկայի նախարարին՝ խնդրելով իրականացնել հրատապ քայլեր խնդրի լուծման ուղղությամբ։
Ստացել եմ պատասխան գրություն, համաձայն որի Էկոնոմիկայի նախարարության կողմից կատարվել է մոնիթորինգ, այնուհետև ձեռք են բերվել պայմանավորվածություններ խաղող մթերող կազմակերպությունների հետ՝ լրացուցիչ քանակությամբ խաղող մթերելու վերաբերյալ:
Նախարարությունից հավելում են, որ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում ընթացիկ տարում խաղողագործների կողմից մթերման համար առաջարկվող խաղողի ամբողջ քանակությունը կմթերվի։
Այլ կերպ ասած, վստահեցնում են, որ խաղողի մթերման հետ կապված հարցերը լուծված են:
Սիրելի՛ քաղաքացիներ, խաղողագործներ, պետական մարմնի հավաստիացումները կցում եմ...»։
Հարակից հրապարակումներ`
- Արմավիրցին հանուն խաղողի հարցի լուծման պատրաստ է ինքնահրկիզման
- Խաղողագործ. Կառավարության պատճառով օրը 500 կիլո խաղող եմ կորցնում
- Արմավիրում ընկերություններից մեկը խաղող չի մթերում, որով էլ պայմանավորված՝ իրավիճակը բարդացել է. մարզպետ
- Ուջանի խաղողագործները փակել են Երևան-Աշտարակ մայրուղին
- Պռոշյանի գործարան. Խաղողի մթերման ծավալն այս տարի կլինի ոչ պակաս, քան նախորդ տարի
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին