Էրդողանը Պուտինի հետ քննարկել է Թուրքիայում ևս երկու ատոմակայանի կառուցման հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի օրը հայտարարել է, որ նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած բանակցությունների ընթացքում բարձրացվել է Թուրքիայում «Ակկույու» ԱԷԿ-ից բացի ևս երկու ատոմակայանի համատեղ շինարարության հնարավորության հարցը: Anadolu գործակալության տարածած լուրը ներկայացրել է «Ինտերֆաքս»-ը:
«Պուտինը խոստացել է դիտարկել այս հարցը»,- գործակալությունը մեջբերել է Էրդողանի խոսքերը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները նախօրեին քննարկել են Թուրքիայում նոր էներգաբլոկների կառուցման հնարավորությունը:
«Խոսք է գնացել նոր էլեկտրաբլոկների կառուցման հնարավորության և, ընդհանրապես, այն մասին, թե մեր համագործակցության շրջանակներում ինչ է պետք անել Թուրքիայում զարգացող խաղաղ ատոմի օգտագործման ոլորտին աջակցելու համար»,- հայտնել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ նախագահները քննարկել են «Ակկույու» ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկի շինարարության շարունակման և ավարտի ժամանակացույցերը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա