Իրանը գիշեր֊ցերեկ շարունակում է աննախադեպ մեծ քանակի զինտեխնիկա կուտակել արդեն նաև Նախիջևանին հարակից սահմանին
Իրանը գեոպոլիտիկ և առկա սահմանների ոչ մի փոփոխություն չի հանդուրժում. Իրանի կարմիր գծի հատումը կբերի ծանր հետևանքների: Այս մասին գրում է «Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր Փույա Հոսսեինին։
«Իրանի` Ադրբեջանի սահմանի մոտ վերջին զորավարժություններից հետո, որը առաջացրեց Իլհամ Ալիևի զարմանքն ու դժգոհությունը, Իրանը անդադար, գիշեր֊ցերեկ շարունակում է աննախադեպ մեծ քանակի զինտեխնիկա կուտակել Ադրբեջանի և արդեն նաև` Նախիջևանին հարակից սահմանին։
Հաղթանակից հարբած Բաքվի դիկտատորը ստիպված կլինի հաշվի նստել նոր իրողությունների հետ»,-գրել է Հոսսեինին ու տեսանյութ հրապարակել։
Հիշեցնենք, որ օրերես Ալիևը քննադատություններ էր հնչեցրել Իրանի հասցեին՝ Իրանի հյուսիսարևմտյան սահմաններին զորավարժությունների հետ կապված ու հայտարարել, թե այդ զորավարժությունները զարմանք են առաջացրել, քանի որ նախկինում չեն եղել։
«Ինչու՞ նրանք զորավարժություն չեն անցկացրել այն ժամանակ, երբ հայերն այնտեղ էին ապրում: Ինչու՞ նրանք զորավարժություններ են անցկացնում միայն այն ժամանակ, հենց որ մենք հասանք այնտեղ»,- հայտարարել էր Ալիևը։
Հարակից հրապարակումներ`
- Երկու մետաֆորիկ թվիթ մի օրում Իրանի խորհրդարանի պատգամավորից՝ Ադրբեջանին հասցեագրված. իրանագետ
- Իրանի ԱԳՆ-ն պատասխանում է զորավարծությունների վերաբերյալ Ալիևի հայտարարություններին
- Ալիև. Ինչո՞ւ է Իրանը զորավարժություն անցկացնում մեր սահմանի մոտ
- Իրանագետ. Տարածաշրջանը նման է ամեն վարկյան պայթելու պատրաստ վառոդի տակառի
- Իրանցի պատգամավորն Ադրբեջանին. Բաքուն մոլորության մեջ է ընկել թուրքական դոպինգով ձեռք բերած հաղթանակներից
- Իրանագետ. Իրան-Ադրբեջան քարոզչական փոխհրաձգությունը նոր երանգավորում է ստանում
- Բռնազավթված Վարանդայում դեռևս չկառուցված Բաքվի բռնապետի օդնավակայանն արդեն իսկ իրանական հրթիռների պոտենցիալ թիրախ է․ Իրանագետ
- Իրանագետ. Բաքուն հայտարարում է՝ եթե Իրանը հանկարծ մի բանի անի, Պակիստանի բանակը ներխուժելու է Թեհրան
- Վարդան Ոսկանյան. Իրանական զորավարժությունների գոտու ընտրությունն ակնհայտորեն պարունակում է մի քանի բացահայտ ուղերձ
- Արցախյան պատերազմից հետո մեծ անհրաժեշտություն է Իրանի ու Հայաստանի հարաբերությունների խորացումը․ Փույա Հոսսեինի
- Ճիշտ ռազմավարություն մշակելու և ունենալու դեպքում Հայաստանը կդառնա այն երկիրը, որը երազում են բոլորը․ Փույա Հոսեյնի