Իրանի բանակը վաղը զորավարժություններ կսկսի Ադրբեջանի և Նախիջևանի սահմաններին
Իրանի բանակի ռազմացամաքային ուժերի հրամանատարը հայտարարել է, որ «Ֆաթեհան Խեյբար» կոդային անվամբ զորավարժությունն անցկացվելու է Իրանի հյուսիս-արևմտյան տարածաշրջանում (Ադրբեջանի և Նախիջևանի սահմանների մոտ.-խմբ․): Այս մասին գրում է Pars Today-ը։
Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Քիումարս Հեյդարին ասել է՝ ուրբաթ օրը բանակի ցամաքային ուժերի մի քանի ստրորաբաժանումների ներկայությամբ երկրի հյուսիս-արևմտյան տարածաշրջանում մեկնարկելու է «Ֆաթեհան Խեյբար» զորավարժությունը:
Բանակի ցամաքային զորքերի հրամանատարը հավելել է, որ զորավարժությունները կանցկացվեն զրահատանկային, հրետանու, անօդաչու թռչող սարքերի, էլէկտրոնային պատերազմի ստորաբաժանումների առկայությամբ և ուղղաթիռների լոգիստիկանակ աջակցությամբ:
Բանակի ցամաքային զորքերի հրամանատարի ասելով, այս զորավարժությունները կանցկացվեն ստորաբաժանումների մարտական տեխնիկայի և կարողությունների մի ամսի ներգրավմամբ՝ մարտական պատրաստվածության բարձրացման նպատակով»:
«Այս տարածաշրջանում և երկրի տարբեր մասերում զինված ուժերի վարժանքներն իրականացվում են ճշգրիտ պլանավորման և օրացուցային ծրագրի համաձայն, իսկ ստորաբաժանման վարժանքների նպատակն է զենքի, սարքավորումների փորձարկումն ու զինված ուժերի մարտական պատրաստվածության գնահատումը Իրանի աշխարհագրության ու սահմանների յուրաքանչյուր բաժնում»,- ասել է Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատարը։
Հարակից հրապարակումներ`
- Գեներալ Սաֆավի. Ոչ մի ուժ չի կարող հարձակվել Իրանի վրա
- Իրանի ԱԳՆ-ն պատասխանում է զորավարծությունների վերաբերյալ Ալիևի հայտարարություններին
- Ալիև. Ինչո՞ւ է Իրանը զորավարժություն անցկացնում մեր սահմանի մոտ
- Իրանցի պատգամավորն Ադրբեջանին. Բաքուն մոլորության մեջ է ընկել թուրքական դոպինգով ձեռք բերած հաղթանակներից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան