Կոնվերս Բանկի փորձը ներկայացվել է Հայաստանում Արգենտինայի առեւտրային պալատի բացման արարողության ժամանակ
Երեկ կայացել է Հայաստանում Արգենտինայի առեւտրային պալատի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել և Կոնվերս բանկի փորձն է ներկայացրել Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը, հայտնում են Կոնվերս բանկից։
ՀՀ-ում Արգենտինայի դեսպանատան նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը ներկա էին հյուրեր Արգենտինայից, Կոնվերս բանկի ղեկավարությունը, ՀՀ գործարար համայնքի և պետական կառույցների ներկայացուցիչներ:
«Կոնվերս Բանկը արգենտինական կապիտալով առաջին ընկերություններից է Հայաստանում, որի հիմնական բաժնետերը պարոն Էդուարդո Էռնեկյանն է: Ներկայում Հայաստանում Էռնեկյան ընտանիքի կողմից են կառավարվում նաև Տիեռաս դե Արմենիան, Կարաս վայնսը, Արմենիա միջազգային օդանավակայանները: Դրանց հիմնադրումը ոչ միայն խթան է հանդիսացել տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման համար, այլև ստեղծվել են հազարավոր նոր, կայուն աշխատատեղեր»,- իր խոսքում նշել է Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:
Նա Կոնվերս Բանկի անունից պատրաստակամություն է հայտնել համապարփակ աջակցություն ցուցաբերել Պալատի աշխատանքներին, նշելով, որ «Հայաստանում Արգենտինայի առեւտրային պալատը ստանձնում է բավականին հետաքրքիր հանձնառություն՝ կապ ստեղծել միմյանցից հազարավոր կիլոմետրեր հեռավորությամբ գտնվող երկրների ու գործարարների միջեւ:
Հայաստանի տնտեսության զարգացման ներկա փուլում տարբեր երկրների հետ տնտեսական կապերի զարգացումը, ներդրումների խթանումը կարևորագույն հրամայական է և նորաստեղծ պալատը իր ուրույն դերը կարող է ունենալ երկկողմ տնտեսական նախաձեռնությունների իրագործման հարցում: Մենք առավել քան վստահ ենք, որ հայ-արգենտինական տնտեսական կապերը զարգացման մեծ հեռանկար ունեն՝ ինչպես արդյունաբերության, այնպես էլ առեւտրի, ՏՏ, զբոսաշրջության, գյուղատնտեսության, մարդկային կապիտալի կառավարման ոլորտներում»:
Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարան իր հերթին նշել է, որ Կոնվերս բանկը Հայաստանում Արգենտինայի դեսպանատան հետ համագործակցության մեծ փորձ ունի տարբեր ոլորտներում: Բանկի աջակցությամբ են իրականացվել այնպիսի նախաձեռնություններ, ինչպիսիք են Արգենտինական տանգոյի օրերը Հայաստանում, Բրյուսովի անվան համալսարանում Արգենտինական կենտրոնի բացումը եւ այլն:
«Կոնվերս Բանկը հաջողված ներդրման հիանալի օրինակ է, կայացած բիզնես, որը կամուրջի դեր է ստանձնել երկու քաղաքակրթությունների միջեւ նաև մշակույթի, կրթության, առողջապահության ոլորտներում: Հուսով եմ, Պալատի գործունեության շնորհիվ շատ շուտով նման «կամուրջները» կավենանան»,-ասել է նա:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Կոնվերս բանկ. Մի հաջողության պատմություն-Կանաչ էներգիա
- Մրցունակ հիփոթեք և ոչ միայն. Կոնվերս Բանկը Build Armenia-ի գործընկերն է
- Կոնվերս բանկ. Հանգստի լավագույն ուղղությունները 2021 աշնանը
- Կաթիլային ոռոգում. 5 հարց և պատասխան՝ Կոնվերս Բանկի հետ
- Բացառիկ հնարավորություն Կոնվերս Բանկի VISA Signature քարտապանների համար
- Կոնվերս Բանկ. Մի հաջողության պատմություն՝ Արգենտինական կենտրոն
- Եռօրյա հանգիստ և Քեշբեք՝ նոր առաջարկ Կոնվերս Բանկի Մաստերքարդ քարտապաններին
- Հիփոթեքային վարկավորման պորտֆելով Կոնվերս Բանկը համակարգի առաջատարներից է
- Կոնվերս Բանկում ակցիաների արդյունքներ են ամփոփվել
- Կոնվերս Բանկ. Cashback և անվճար Ուսանողական քարտեր՝ սեպտեմբերի 1-ին ընդառաջ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան