ՀՀ-ն Արցախի Հանրապետությանը փոխանցեց մոտ 13.5 մլրդ դրամ
«Արցախի Հանրապետությանը հատկացվելիք 13 միլիարդ 473 միլիոն դրամից 1.2 մլրդն ուղղվելու է բնակիչների կոմունալ ծախսերի փոխհատուցման ծրագրին, իսկ 12.2 մլրդ դրամը հատկացվելու է որպես միջպետական վարկ»,-կառավարության նիստում զեկուցելով Արցախին հերթական դրամական հատկացում նախատեսող նախագիծը՝ հայտնեց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նա նշեց, որ հատկացվող ֆինանսական օժանդակությունը կտրամադրվի նվիրատվության պայմանագրի հիման վրա՝ բնակչության հոկտեմբեր ամսվա էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների և տնտեսության տարբեր ոլորտների ֆինանսավորման համար:
Նիկոլ Փաշինյանը շտապես արձանագրել, որ 2020թ. նոյեմբերից հետո Արցախին փոխանցվել է մոտ 100 մլրդ դրամի աջակցություն:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը օրենքներով կպարզեցնի Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերության նման հուսալի ընկերությունների հետ հարաբերությունները
- Այսօր կառավարությունը կքննարկի «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի» տարածքի մի մասի օտարման հարցը