Առողջություն 14:37 30/09/2021 Հայաստան

Հայ գիտնականների նվաճումը օրգանների փոխարինման համար սկաֆոլդների ստեղծման գործում

Գիտությունների ազգային ակադեմիայի Լևոն Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտնականները մշակում են ոչ իմունոգեն, փոխպատվաստման պատրաստ սկաֆոլդներ կամ բջջային մատրիկսներ, որոնք կարող են օգտագործվել ռեգեներատիվ բժշկության մեջ՝ վնասված կամ ոչ ֆունկցիոնալ օրգանների, հյուսվածքների վերականգնման և  փոխարինման համար:

ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից մանրամասնում են, որ հետազոտություններն իրականացվում են Ֆիզիոլոգիայի ինստիտուտի իմունոլոգիայի և հյուսվածքային ինժեներիայի լաբորատորիայում՝ կենսաբանական գիտությունների թեկնածու Զարուհի Կարաբեկյանի գլխավորությամբ:

«Սկաֆոլդ ստանալու առաջին քայլը կենդանական հյուսվածքի ապաբջջայնացումն է՝ կենդանու հյուսվածքից բոլոր կենդանական բջիջների հեռացումը, որի արդյունքում մնում է թափանցիկ արտաբջջային մատրիքս կամ սկաֆոլդ։ Սկաֆոլդը  հյուսվածքային  ճարտարագիտության մեթոդներում օգտագործվող կառուցվածք է, որը ծառայում է որպես հենարան բջիջների համար՝ ապահովելով դրանց ամրանալու և գոյատևելու հնարավորությունը, նմանակելով և փոխարինելով նորմայում այդ բջջին շրջապատող արտաբջջային մատրիքսին: Բջիջներից ազատ մատրիքսը նյութակառուցվածքային կազմությամբ գրեթե չի տարբերվում կենդանիների և մարդկանց մոտ, որն էլ հնարավորություն է տալիս կենդանական աղբյուրներից ստացված սկաֆոլդը վերաբնակեցնել մարդկային բջիջներով և փոխպատվաստել հենց մարդուն», - բացատրում է Զարուհի Կարաբեկյանը:

Ըստ նրա՝ փորձերում օգտագործվել են ինչպես առնետների, մկների, ճագարների, խոզերի, այնպես էլ մարդու հյուսվածքային նմուշներ։ «Փորձեր ենք իրականացրել՝  ստեղծելու մաշկի սկաֆոլդի անսահմանափակ և մատչելի աղբյուր հանդիսացող այլընտրանքային սկաֆոլդ՝ մաշկի փոխպատվաստման համար։ Ինչպես նաև փորձեր են արվում ամբողջական օրգանների ինժեներիայի ուղղությամբ՝ նպատակ ունենալով ստանալ ամբողջական լյարդ և երիկամ: Հետազոտություններն ունեցել են դրական ելք»,- նշում է Զարուհի Կարաբեկյանը:

Որպեսզի օրգանիզմը չվանի սկաֆոլդը փոխպատվաստման ժամանակ, այսինքն, տեղի չունենա օրգանիզմի կողմից փոխպատվաստուկի մերժում, պետք է, որ փոխպատվաստվող հյուսվածքի բջիջները օժտված լինեն նույն մակերեսային սպիտակուցների խմբերով, ինչ ռեցիպիենտի բջիջները։ Այս նպատակով Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում սկսել են ստեղծել հայկական պոպուլացիային բնորոշ մեզենքիմալ ցողունային բջիջների շտեմարան, որպեսզի հետագայում կարողանան տարբերակել ու կիրառել հետազոտական և կլինիկական նպատակներով՝ ընտրել պացիենտին համապատասխանող տեսակը և դրա միջոցով կառուցել փոխպատվաստվելիք հյուսվածքը։

«Մեր լաբորատորիայում փորձեր են արվում ստանալ մաշկի և սրտի փականի սկաֆոլդներ բիոտպագրության մեթոդով, որպեսզի ստացված արդյունքը համեմատենք բնական ծագում ունեցող սկաֆոլդների հետ և ընտրենք լավագույնը: Բացի այդ, հետազոտել ենք բջիջների կուլտիվացման (պահման և աճեցման) համար մարդկային շիճուկի կիրառման հնարավորությունը: Բանն այն է, որ աշխարհում բջիջների կուլտիվացման  համար մեծ մասամբ կիրառվում է կովի սաղմնային արյան շիճուկ՝ որպես սննդամիջավայր։ Լինելով կենդանական ծագման՝ այն պարունակում է ռիսկեր, որոնցից է կենդանական հիվանդությունների փոխանցումը։ Այդ պատճառով մարդկային բջիջների և հյուսվածքների կուլտիվացման համար որպես հնարավոր օպտիմալ այլընտրանք կարելի է դիտարկել մարդկային շիճուկի կիրառումը։ Մեր կողմից իրականացված փոխարինող շիճուկի հետազոտությունները ևս դրական ելք են ունեցել՝ ապահովելով բարձր էֆեկտիվություն: Աշխատանքները շարունակվում են էֆեկտիվության երկարաժամկետությունն ապահովելու ուղղությամբ»,- նշում է Զարուհի Կարաբեկյանը:
     
Կատարված հետազոտությունները ներկայացվել են տարբեր միջազգային  համաժողովների ժամանակ։ Որպես համահեղինակ Springer հրատարակչությունում 2020 թվականին տպագրվել է «Հյուսվածքային ինժեներիա» գիրքը (հեղինակներ՝ Նարինե Սարվազյան (կ.գ.թ.), Զարուհի Կարաբեկյան (կ.գ.թ.), Հովհաննես Արեստակեսյան (կ.գ.թ.), Վահան Գրիգորյան, Վարդան Ավետիյան, Լիանա Հայրապետյան, Մարիամ Գրիգորյան, Աստղիկ Կարապետյան, Արտեմ Օգանեսյան, Արման Սիմոնյան, Աննա Սիմոնյան)։  Ինչպես նաև համատեղ ջանքերով տպագրվել է հոդված «Research on Biomedical Engineering» հեղինակավոր պարբերականում (https://doi.org/10.1007/s42600-021-00141-8) (հեղինակներ՝ Լիանա Հայրապետյան, Հովհաննես Արեստակեսյան (կ.գ.թ.), Անուշ Մարգարյան, Արտեմ Օգանեսյան, Վահան Գրիգորյան և Աստղիկ Կարապետյան):

Հետազոտություններն իրականացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ՝ «Engineered skin via natural recourses»/Grant Number 18T-1F275/, “Generation of non-immunogenic Mesenchymal Stem Cells for Tissue Repair» /Grant Number 15T-1F359/ ծրագրերի, ինչպես նաև հայ-բելառուսական գիտական համագործակցությամբ ձեռք բերված դրամաշնորհի շրջանակներում՝ «Biocompatibility of multicomponent allogeneic cells with decellularized liver scaffold», /Grant Number 18BL-028/: 
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:14
2024 թ.-ին Հայաստանում համարակալվել և հաշվառվել է 195.400 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի. Տիգրան Ալեքսանյան
Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը վերջին 10 տարում նվազել է մոտ 30 %-ով: Ըստ այդմ, պակասել է խոշոր և մանր եղջերավոր,...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ռոբերտ Քոչարյան, ոտքի կանգնեք։ Էդ ի՞նչ ձեռքի շարժումներ էիք անում. Դատավոր
«Ադեկվատության խնդիր եմ ես տեսնում այստեղ, ժողովուրդ ջան»։
Աղբյուր` Panorama.am
16:36
Մեր համագործակցությունը ԵՄ հետ «արտաամուսնական» հարաբերություն չէ. ՔՊ-ական պատգամավոր
«Հայաստանն ամուսնացած չէ ոչ մեկի հետ, ոչնչի հետ։ Մեր համագործակցությունը  Եվրոպայի միության հետ արտաամուսնական հարաբերություն...
Աղբյուր` Panorama.am
16:32
Ռուսաստանում ՀՀ քաղաքացին քրեական հետապնդման է ենթարկվում ապօրինի, ենթադրաբար՝ «պատվերով». Փաստաբանների ահազանգը
«Սիմոնյան և գործընկերներ» ու «Միքայել Համբարձումյան և գործընկերներ»      իրավաբանական ընկերությունները...
Աղբյուր` Panorama.am
16:24
Դաշնային խորհուրդ. Մատվիենկոն կայցելի Երևան՝ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները խթանելու համար
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով կայցելի Հայաստան՝ «ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր լիցք...
Աղբյուր` Panorama.am
16:23
Անշարժ գույքի շուկան փլուզվում է.Դավիթ Բաղդասարյան
ՀՀ բանկերից մեկի նախկին աշխատակից, ներկայում Կապանի լեռնահարստացման կոմբինատի աշխատակից Դավիթ Բաղդասարյանը գրում է. «ՀՀ ԿԲ-ն մի...
Աղբյուր` Panorama.am
16:15
Թող մոտենար, քննադատեր, ոչ թե ասեր՝ «նիկոլական վիժվածք». Հակոբ Ասլանյան
«Եթե մարդը կատարել է որևէ արարք, դրան  համապատասխան գնահատական պետք է տրվի անկախ նրանից, ես հիմա ՔՊ-ում եմ, ՔՊ-ում չեմ, օրենքն ինչ...
Աղբյուր` Panorama.am
16:02
ԱԺ և ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները համեմատելի չեն. ՆԳՆ-ն Գյումրու ընտրացուցակների մասին
ՆԳ նախարարությունը տարածել  է պարզաբանում Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ, որտեղ ասված է. Շիրակի մարզի Գյումրի համայնքի...
Աղբյուր` Panorama.am
15:58
2024 թվականին Հայաստանում կրճատվել են ցորենի ցանքատարածությունները. Վիճակագրական կոմիտե
ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Պարենային ապահովություն և աղքատություն, 2024թ. հունվար-դեկտեմբեր» զեկույցը։ Չնայած...
Աղբյուր` Panorama.am
15:19
Դատարանը Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցներից երկուսը վերացրեց
Աջափնյակի դատարանում այսօր շարունակվեց խուլիգանություն կատարելու ու անհանդուրժողականություն հրահրելու մեջ մեղադրվող Սամվել Վարդանյանի՝...
Աղբյուր` Panorama.am
14:38
Ադրբեջանը խոչընդոտում է, ցանկանում է թույլ չտալ Հայաստանում կատարել Սահմանադրական բարեփոխումներ. Արման Եղոյան
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովի հայտարարությունը ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
14:25
Երևանի մարզահամերգային համալիրում ապրիլի 4-6-ը կայանալու է ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը
«ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսն աննախադեպ է Հայաստանի զբոսաշրջության պատմության համար, քանզի մենք հայտ ենք...
Աղբյուր` Panorama.am
14:23
Քրեական ոստիկանները հայտնաբերել են բնակարանային գողություններ կատարած տղամարդկանց
ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն փետրվարի 22-ին ստացված ահազանգը բնակարանային գողության մասին էր: Նոր Գեղի գյուղի...
Աղբյուր` Panorama.am
14:18
Ալեն Սիմոնյանը Վալենտինա Մատվիենկոյի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերությունները
Անդրադարձ է կատարվել նաեւ Վալենտինա Մատվիենկոյի` Հայաստան նախատեսված պաշտոնական այցի կազմակերպչական հարցերին:
Աղբյուր` Panorama.am
13:32
Քայքայման և վերածննդի անտիսոցիոլոգիան
«Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Ի վերջո, այս մղձավանջի ելքը որոշելու է...
Աղբյուր` Panorama.am
13:27
Հայտնաբերվել է Աբովյան փողոցի հայտնի խաղողի վազը հատող անձը
ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են. «Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները հայտնաբերել են խաղողի վազը հատած տղամարդուն...
Աղբյուր` Panorama.am
13:27
Դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների լողի փորձնական ծրագրի իրականացման համար
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ...
Աղբյուր` Panorama.am
13:20
Դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին
«Եվրամիության համար պատիվ է տեսնել այսքան երկրների, որոնք ցանկանում են միանալ միությանը»,- Երևանում անցկացվող ԵՄ-Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
13:13
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 3-5 աստիճանով
​Երևանում փետրվարի 25-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի գիշերը և երեկոյան, 27-ի գիշերը,...
Աղբյուր` Panorama.am
12:44
Շատ ցավոտ և վատ կանխատեսումներ կան կառավարության այդ գործողությունների մասով. Հակոբ Ավագյան
«Կառավարության ամենաբարձր մակարդակով հայտարարում են, որ իրենք կամաց-կամաց գնում են շրջհարկի վերացմանը, այն ցավոտ է և շատ վատ...
Աղբյուր` Panorama.am
12:30
2026 < 2021. Ռե-Նիկոլը Պոստ-Նիկոլի փոխարեն. Աշոտյան
«Հայաստանում քաղաքական զարգացումների համատեքստում պրոցեսի տարբեր մասնակիցներ փորձում են գաղափարական հիմնավորումներ ստեղծել իրենց...
Աղբյուր` Panorama.am
12:27
Երբևէ անիրատեսական ակնկալիքներ չենք տվել. ՔՊ-ականը՝ ԵՄ անդամակցության մասին
«Ոչ ոք երբևէ չի ասել, ոչ ոք երբևէ նման հուշում չի տվել, որ Հայաստանը կարող է Եվրամիության թեկնածու կամ անդամ դառնալ հենց այս տարի»,-...
Աղբյուր` Panorama.am
12:12
Հայաստանում հայտնաբերվել են 10 նոր տեսակի միջատներ, որոնք համաշխարհային նշանակություն ունեն. FPWC
Միջատները հայտնաբերվել են Ուրցաձորում ու Գոռավանի ավազուտներում
Աղբյուր` Panorama.am
11:47
Ռոման Տրոցենկոն ու որդին՝ Մեծ Բրիտանիայի նոր պատժամիջոցների ներքո
Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իր ցանկը՝ դրանում ներառելով ավելի քան 60 ֆիզիկական անձանց ու ընկերությունների, ինչպես...
Աղբյուր` Panorama.am
11:46
Լավրովն այսօր Իրանում կքննարկի նաև Անդրկովկասի խնդիրները
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Իրան, որտեղ կհանդիպի իր իրանցի գործընկերոջ՝ Աբբաս...
Աղբյուր` Panorama.am
11:42
Սրբուհի Գալյանը ի պատասխան Մամիջանյանի՝ Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին հարցին
Երևանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ, որին ներկա են ԵԽ պատգամավորներ, ԱԺ «Պատիվ...
Աղբյուր` Panorama.am
11:27
ԱՆԻՖ-ում չարաշահումներ է հայտնաբերել նաև պետական գույքի կառավարման կոմիտեն
ՔԿ-ում քննվում է բազմադրվագ գործ։ Քրեական վարույթներից առնվազն երկուսը հաստատապես վերաբերում են Տիգրան Ավինյանի պաշտոնավարման տարիներին։
Աղբյուր` Panorama.am
11:13
Կասեցվել է «Դան-Դեսերտ» արտադրամասի արտադրության առանձին գործառույթը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Դան-Դեսերտ» ՍՊԸ-ին պատկանող կրեմային...
Աղբյուր` Panorama.am
11:08
Ռուբինյանն անամոթաբար կեղծել է իմ ասածները. Զուրաբյան
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը գրում է. «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հակասություն է գտել իմ երկու...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրութունները. Սրբուհի Գալյան
«Ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ  իրակացվում են քայլեր, որոնք հիմնականում չորսն են»,- Երևանում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին
13:23 25/02/2025

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}