Մինիմալիստ ես, ընդգծված մինիմալիստ. Տիգրան Մանսուրյանը՝ Հայկոյի մասին
Լրագրող Գուրգեն Ալեքյանը ֆեյսբուքյան գրառմամբ մի դեպքի մասին է պատմում, երբ հանդիպել են մաեստրո Տիգրան Մանսուրյանն ու երգիչ, երգահան Հայկոն:
«Մաեստրոների հանդիպումը
2018-ի փետրվարն էր: Մաեստրո Մանսուրյանի հետ Հայկոյի ստուդիայում էինք: Տիգրանի (Տիգրան Վիրաբյան) հետ մտածում էինք՝ ինչքան զիլ կլինի երկու սերնդի՝ իսկական մեղեդի ստեղծողներին մեկ բեմում տեսնելը:
Հայկոն հուզված էր, մի քիչ լարված ու անսահման ոգևորված: Նստեցինք աշխատանքային համակարգչի մոտ, սկսեց Մաեստրո Մանսուրյանին ծանոթացնել իր ֆիլմերի համար գրված երաժշտությանը: Մաեստրոն շատ ուշադիր լսեց ու ասաց՝ «մինիմալիստ ես, ընդգծված մինիմալիստ»: Հայկոն իր տեսակին բնորոշ համեստությանը հավատարիմ՝ լռեց, բայց աչքերը ու դրանց վա՜ռ փայլը ամեն բան ասում էին՝ Հայկոն երջանիկ էր ու շատ»,- գրել է նա ու հրապարակել նաև տեսանյութ:
Հարակից հրապարակումներ`
- «Նամակ քեզ, Հայկոս ...Ներիր ինձ». Անահիտ Սիմոնյան
- Այսօր և վաղը երեկոյան Հանրապետության հրապարակում կհնչեն Հայկոյի երգերը
- Երգիչ Հայկոյի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը
- Մեր բոլորիս սիրելի Հայկոյի անժամանակ մահով մեր ժամանակակից երգարվեստը, անկասկած մեծ կորուստ ունեցավ․ Ռոբերտ Քոչարյան
- Դու միշտ մեր սրտերում կլինես. «Եվրատեսիլ»-ի էջի գրառումը՝ Հայկոյի մասին
- Շուշան Դանիելյան. Հայկոն պատվաստված չի եղել
- «Ճանապարհդ թող հանգիստ լինի դեպի Վերև....». ընկերները Հայկոյին
- Արմեն Մուրադյանը՝ Հայկոյի մահվան մասին. Նենգ հիվանդությունը հաղթեց մեզ․․.
- ԱՆ. Հայկոյի մահվան պատճառը COVID-19-ի դեմ պատվաստանյութը չէ
- Մահացել է Հայկոն
- «Հայկոն համալսարանական մասնագետների հետ պայքարի է դուրս եկել դաժան քովիդի դեմ»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին