2022 թ.-ից 300 հազար դրամը գերազանցող գործարքներն իրականացվելու են բացառապես անկանխիկ. Մարտին Գալստյան
«2022 թ. հունվարի 1-ից 300 հազար դրամը գերազանցող գործարքներն իրականացվելու են բացառապես անկանխիկ եղանակով»,-այսօր կառավարության նիստում հայտնեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ զեկուցելով «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին:
Նա հայտնեց, որ օրենքի փոփոխություններով սահմանվում են նաև անկանխիկ գործառությունների ոլորտները:
Նիկոլ Փաշինյանը էլ, շտապեց կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում կարևորել օրենսդրական նախաձեռնությունը՝ նկատելով որ անկանխկիկ գործարք նշանակում է հետագծելի գործարք:
Նա պնդեց, որ անկանխիկի շրջանառությունը մեծացնում է պետական ֆինանսների օգտագործման արդյունավետությունն ու գործարքների գնի վրա շատ հաճախ ունենում է էական նշանակություն:
Հարակից հրապարակումներ`
- 2022 թ. բյուջեով ծրագրավորված է ՀՆԱ-ի 60.2 % պետական պարտքի ցուցանիշ. Տիգրան Խաչատրյան
- ՀՀ-ն Արցախի Հանրապետությանը փոխանցեց մոտ 13.5 մլրդ դրամ
- Կառավարությունը օրենքներով կպարզեցնի Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերության նման հուսալի ընկերությունների հետ հարաբերությունները
- Այսօր կառավարությունը կքննարկի «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի» տարածքի մի մասի օտարման հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին