Պաշտպան. Քննության ընթացքում բոլորը կհամոզվեն, որ Աղվան Հովսեփյանին առաջադրված մեղադրանքները շինծու են
«Ֆիքսենք, որ պարոն Հովսեփյանին առաջադրված մեղադրանքներն իրականության հետ որևէ աղերս չունեն»,- Վերաքննիչ դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ այս պահին ՀՀ վերաքննիչ դատարանը քննում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի կալանավորման որոշման դեմ պաշտպանության կողմի ներկայացված վերաքննիչ բողոքը։
Պաշտպանի խոսքով, քննության ընթացքում բոլորը կհամոզվեն, որ այդ մեղադրանքները շինծու են։
«Ինչո՞ւ ենք բողոքարկում կալանքի որոշումը, քանի որ պարոն Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցն իրավաչափ չէ, հակասում է Սահմանադրության 27-րդ հոդվածին»,- նշեց նա։
Վկայակոչելով նախաքննության գաղտնիությունը՝ Ալեքսանյանն ասաց, չի կարող ասել, թե ովքեր ու ինչ ցուցմունքներ են տվել, սակայն դրանք ունեն ներքին բազմաթիվ թերություններ, որևէ կերպ հավատ չեն ներշնչում։
«Մենք ունենք մեր հափաստարկները, որը պատրաստվում ենք այսօրվա նիստի ժամանակ շատ հանգամանալից ներկայացնել»,- ընդգծեց պաշտպանը՝ ավելացնելով, որ կալանքի որոշման մեջ դատարանը բացի ստանդարտ ձևակերպումներից ու փաստական տվյալների մեխանիկորեն վկայակոչումից այլ բան չկա։
Նրա խոսքով, քննիչի ներկայացրած փաստական տվյալները դատարանի կողմից վերլուծության չեն ենթարկել, փոխարենը դա արել են պաշտպաններն ու մանրամասն կներկայացնեն դատարանին։
Հարակից հրապարակումներ`
- Վերաքննիչ դատարանն այսօր կքննի Աղվան Հովսեփյանի կալանավորման որոշման դեմ պաշտպանության կողմի բողոքը
- Աղվան Հովսեփյանին առաջադարված մեղադրանքներն ապօրինի են և ունեն քաղաքական դրդապատճառներ․ Փաստաբան
- Աղվան Հովսեփյանին կալանավորելու որոշման դեմ բողոք կներկայացվի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան