Պուտին-Էրդողան հանդիպումից հետո, թուրքերը սկսել են նահանջել դեպի Իդլիբի հյուսիս
Մի շարք լրատվամիջոցներ, ըստ Սիրիայի ռազմական շրջանակների աղբյուրների, հայտնում են, որ թուրքական բանակը Սիրիայի Իդլիբ նահանգի հարավային հատվածից նահանջում է դեպի հյուսիս: Դա սկսվել է Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումից հետո: Այս մասին գրում է «ԼԵՆՏԱ»-ն։
Իդլիբի մի մասից արդեն դուրս են եկել թուրքական տանկերը և այլ զրահատեխնիկան: Զորամասերի տեղաշարժը տեղի է ունենում M4 մայրուղով: Միևնույն ժամանակ, թուրքական բանակը պահպանում է վերահսկողությունն այդ մայրուղու վրա:
Սեպտեմբերի 29-ին Սոչիում բանակցություններ են տեղի ունեցել Պուտինի և Էրդողանի միջև: Կողմերը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև իրավիճակը Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում: Երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել երկրների միջև տնտեսական, քաղաքական և ռազմական համագործակցությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միքդադը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի ամբիոնից, կոչ է արել ԱՄՆ-ին և Թուրքիային դուրս բերել զորքերը Սիրիայի տարածքից, քանի որ նրանք անօրինական են այնտեղ: Նախարարը նաև զգուշացրել է հանրապետության հյուսիսային նահանգների զինյալներին`օտարերկրյա ռազմական կոնտինգենտներից օգնություն խնդրելու դեմ:
Հարակից հրապարակումներ`
- Պուտին. Ադրբեջանի և Հայաստանի սահմանին հրադադարի ռեժիմի վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնն ակտիվորեն գործում է
- Էրդողանի հետ հանդիպմանը Պուտինը նոր կոշիկներով էր
- Պուտինը բանակցություններ է սկսել Էրդողանի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին