
Նմաններով Հայրենիքը դառնում է տարածք, որտեղ ապրում ես, բայց քոնը չէ․ Սենոր Հասրաթյան
Գնդապետ,Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը գրում է․
««Երբեմն նայում եմ Նիկոլ Փաշինյանի նկարին եւ հիշում, որ պետք է ազնիվ լինել... Նիկոլ Փաշինյանը մեր ղեկավարն է, իսկ նրա նկարը՝ խորհրդանիշ։ Դրոշը, զինանշանը, երկրի ղեկավարի մեծադիր նկարը ինձ համար խորհրդանիշ են, արժեք, որոնք պետք է հարգել եւ ղեկավարվել այդ արժեքներով։ Դրանք օգնում են ինձ հիշել արժեքները, որոնց համար ես աշխատում եմ»,- ասում է ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեսյանը...
...Գիտե՞ք, թե ինչու է մեր ժողովուրդը հաճախ հայտնվում այս վիճակում...
Իհարկե, գիտեք... Գիտեք, քանի որ ՀՀ արդարադատության այսօրվա նախարար ներկայացող կարեն անդրեսյանների նմանները մեր պատմության ընթացքում միշտ էլ եղել են ավելի շատ, քան նրանց մերժողները...
Այլևս փաստ է, որ այդպիսինները ոչ միայն անկարող են ստեղծած պետությունն ամրապնդել ու հզորացնել, այլև անընդունակ են ստեղծածը պահել ...
Նրանք անընդունակ են, քանի որ, ընդամենը երեկ, նմանները կարող էին ինչ-ինչ նեղանձնական նպատակներից ելնելով մերժել պետականորեն ընդունված մի բան, իսկ այսօր անել այն, ինչը մերժել էին երեկ...
Եվ դա կարենների դեպքում արդարացված է, քանի որ նրանց համար առաջնայինը ոչ թե ազգայինը, պետականը կամ Երկիրն է, այլ այն, որ միայն ու միայն իրենն է...
Նմաններով Հայրենիք չեն պահում, նմաններով Հայրենիքը դառնում է տարածք, որտեղ ապրում ես, բայց քոնը չէ...»
Հարակից հրապարակումներ`
- Ինչ արած, սպասենք քծնանքի նոր ռեկորդների․ Ավետիք Իշխանյան
- Նայում եմ նկարիդ. Սոցցանցերի օգտատերերը ծաղրում են Անդրեասյանին
- Աշխատանքային գործունեության ժամանակ նայում եմ Նիկոլ Փաշինյանի լուսանկարին և հիշում, որ պետք է լինել ազնիվ.Կարեն Անդրեասյան
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին