
Սյունիքի զարգացման հիմնադրամի հաշվետվությունը ստանալուց հետո պատրաստ ենք փոխանցել 800 մլն դրամը. Պապիկյան
Կառավրությունն այսօր չզեկուցվող 47 նախագծերի թվում ընդունեց «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում կատարելու հերթական նախագիծը, որով նախատեսվում է ՀՀ Սյունիքի մարզին հատկացնել 1 մլրդ դրամ:
Հիմնավորման մեջ ասվում է. «Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերված պատերազմական գործողությունների հետևանքով ՀՀ Սյունիքի մարզի մի շարք համայնքներ դարձել են սահմանամերձ։ Մարզի համայնքներում առկա են մի շարք սոցիալական և հրատապ խնդիրներ, որոնք ունեն առաջնահերթ լուծման կարիք։
Կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է ՀՀ Սյունիքի մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով 15.12.2016թ. N 1299-Ն որոշմամբ ստեղծված ՀՀ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին հատկացնել 1,000,000.0 հազ. դրամ գումար՝ մարզային և համայնքային ենթակայության ենթակառուցվածքներում, ինչպես նաև բնակչության համար սոցիալական և կենսական նշանակություն ունեցող կարևորագույն և հրատապ ծրագրեր իրականացնելու համար»:
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը կառավարության նիստում տեղեկացրեց, որ նախարարական կոմիտեում քննարկել են հարցը և նպտակահարմար գտել ամեն անգամ տրամադրել 200-ական մլն դրամ:
«Այս նախագծով հաստատում ենք 200 մլն դրամի փոխանցումը Սյունիքի զարգացման հիմնադրամին՝ հաշվետվությունից հետո պատրաստակամություն հայտնելով տրամադրել նաև 800 մլն դրամը»,- ասաց փոխվարչապետը:
Հարակից հրապարակումներ`
- 2022 թ. բյուջեով ծրագրավորված է ՀՆԱ-ի 60.2 % պետական պարտքի ցուցանիշ. Տիգրան Խաչատրյան
- ՀՀ-ն Արցախի Հանրապետությանը փոխանցեց մոտ 13.5 մլրդ դրամ
- Կառավարությունը օրենքներով կպարզեցնի Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերության նման հուսալի ընկերությունների հետ հարաբերությունները
- Այսօր կառավարությունը կքննարկի «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի» տարածքի մի մասի օտարման հարցը
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին