2022 թ. բյուջեով ծրագրավորված է ՀՆԱ-ի 60.2 % պետական պարտքի ցուցանիշ. Տիգրան Խաչատրյան
«Բյուջեի նախագիծն ուղղակիորեն արտացոլում է մակրոտնտեսական կայունության և դրա հետ կապված պետական պարտքը կառավարելիի մակարդակի երաշխավորելու առաջնահերթութունը»,-զեկուցելով 2022 թ ՀՀ պետական բյուջեից ծրագիրը՝ կառավարության նսիտում հայտնեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նախարարի խոսքով՝ նախատեսվում է պետական դեֆիցիտը հասցնել ՀՆԱ-ի 3.2%-ին, իսկ պետական պարտքը՝ 60.2 %-ի:
«2022 թվականի բյուջեի ծախսերի հանրագումարը կկազմի 2 տրլիոն 188.5 մլրդ դրամ, կամ ՀՆԱ-ի 27.8%-ը, որը նախորդ բյուջեի ծախսերի նակտմամբ ավել է 18.2%-ով»,-տեղեկացրեց Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղվող պետական ֆինանսական միջոցները կարձանագրեն աննախադեպ բարձ աճ՝ հասնելով ՀՆԱ-ի 4.4%-ին, իսկ կապիտալ ծախսերի հանրագումար կկազմից 350 մլրդ դրամ՝ ուղղվելով ոռոգման ենթակառուցվածքների զարգացման աշխատանքներին, ջրամբարաշինությանը, ճանապարաշինությանը և գիտակրթական հաստատությունների հիմանանորուգմանը:
«Կրթության տարբեր մակարդեակների ծրագրերում նախատեսվող հատկացումները 171.1 մլրդ դրամ է լինելու, որը 2021 թ բյուջեից ավել է 23.6 % և 25.1 մլրդ դրամ է հատկացվելու գիտության ոլորտի ծրագրեի ֆինանսավորմանը»,-հայտնեց Տիգրան Խաչատրյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ն Արցախի Հանրապետությանը փոխանցեց մոտ 13.5 մլրդ դրամ
- Կառավարությունը օրենքներով կպարզեցնի Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերության նման հուսալի ընկերությունների հետ հարաբերությունները
- Այսօր կառավարությունը կքննարկի «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի» տարածքի մի մասի օտարման հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին