
Որ երկրներում են զբոսաշրջիկներն առանց երեխաների նախընտրում հանգստանալ
Ռուս զբոսաշրջիկներն ամենից հաճախ աշնանը առանց երեխաների գնում են Թուրքիա, ցույց են տվել «Aviasales» ավիատոմսերի որոնման ծառայության ուսումնասիրությունները:
Ինչպես հաղորդում է «Գազետա.Ռու» -ն, այս երկրին բաժին է ընկել մեծահասակների կողմից ամրագումների 43% -ը:
Դրան հաջորդում են Հունաստանը և Կիպրոսը , երկուսն էլ 6%, Վրաստանը 5%, Հունգարիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բուլղարիան՝ 3%: Սերբիան և Չեռնոգորիան եզրափակում են հանրաճանաչ ուղղությունների տասնյակը 2%-ով:
Այս աշնանը մեծահասակների համար ավելի էժան է Թուրքիա մեկնելը, մեկ անձի համար տոմսերի արժեքը սկսվում է 10 հազար ռուբլուց: Նաև էժան ուղղություններ են Բուլղարիա (սկսած 11 հազար ռուբլի), Հունգարիա և Հունաստան (սկսած 13 հազար ռուբլի)։
Մասնագետները նշել են, որ հայտնի ուղղությունները ռուսաստանցիների շրջանում, որոնք գնում են հանգստանալու երեխաների հետ կամ առանց նրանց, գրեթե համընկնում են։
«Բացառություն են կազմում Հունգարիան և Սերբիան։ Մեծահասակները նախընտրում են այստեղ միայնակ գնալ: Իսկ երեխաների հետ նրանք ավելի շատ թռչում են դեպի Մալդիվներ և Իսրայել»,- հայտնել է «Aviasales»-ը :
Հարակից հրապարակումներ`
- Ստամբուլ մեկնող զբոսաշրջիկների թիվը 35 տոկոսով նվազել է
- Բնության գրկում զբոսաշրջիկների հանգստի ամենատարածված ձևերը
- Որոնք են TikTok-ի լավագույն զբոսաշրջային վայրերը
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին