«Հրապարակ». «Հայաստան» դաշինքը մտադիր է ՍԴ դիմել` պարգևավճարների օրինականությունը վիճարկելու հարցով
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայաստան» դաշինքում դեռ որոշում չեն կայացրել՝ ինչպես տնօրինել անկախության 30-ամյակին ԱԺ նախագահությունից ստացած պարգևավճարները։ Հիշեցնենք, որ պատգամավորներն աշխատավարձի 70 տոկոսի չափով պարգևավճար էին ստացել:
Եվ, ի տարբերություն իշխանականների, որոնք գոհ ու երջանիկ էին այդ «սիմվոլիկ գումարի» առթիվ, ընդդիմադիր երկու խմբակցությունները հայտարարեցին, որ հրաժարվում են փողից և այն կուղղեն կա՛մ պատերազմի հետևանքով զոհված, վիրավոր զինվորների ընտանիքներին, կա՛մ այլ սոցիալական ֆոնդի։
«Հայաստան» դաշինքում կարծիքները կիսվել են՝ գումարը 1000 դրամների ֆոնդի՞ն փոխանցել, թե՞ անհատ անձանց, սակայն մինչ որոշում կընդունեն, մտադիր են առաջին քայլով նախ ՍԴ դիմել` պարգևավճարների օրինականությունը վիճարկելու հարցով։ ՍԴ դրական որոշման դեպքում բոլոր գումարները հետ կվերադարձվեն բյուջե, այդ թվում` իշխանականներինը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան